Обсуждалось 28.06.2023 - 13.07.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 139-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակման թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքին համապատասխան։ Նախագծի ընդունման արդյունքում նաև տարբեր փաստաթղթերի ձևերի և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման հանգամանքով պայմանավորված նախատեսվում է հնարավորինս պարզեցնել թույլտվությունների տրամադրման գործընթացը։ 2 0 0 2310
Обсуждалось 26.06.2023 - 11.07.2023 ««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել ժամանակավոր ներմուծված ապրանքները այլ անձի տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու համար մաքսային մարմինների կողմից թույլտվության ստացման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմին թույլտվության ստացման նպատակով փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման կարգը. 2) մաքսային մարմնի կողմից համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի ուսումնասիրության կարգը. 3) հայտարարատուի կողմից ներկայացվող դիմումի, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից թույլտվության տրամադրման և այդպիսի թույլտվության մերժման ձևերը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ այլ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցման համար մաքսային մարմինների կողմից թույլտվությունների տրամադրման գործընթացը։ 1 0 0 2459
Проект принят Обсуждалось 19.06.2023 - 04.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Սևան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետի հիման վրա, այն է` «Համայնքի ավագանին սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, սահմանները և պայմանները»: Վերոհիշյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ դեպքերից և դժբախտ դեպքերից հնարավորինս զերծ մնալու հանգամանքներով, ինչպես նաև համակեցության կանոնների պահպանմամբ: Նախագծի հավելվածում առկա կանոնների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Օրենքի նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմաններ 1 1 0 2292
Обсуждалось 02.05.2023 - 17.05.2023 «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի 17-րդ հոդվածում առաջարկվում է կատարել փոփոխություն, որի համաձայն՝ կնախատեսվի, որ փորձնական կարգով (թեստային ռեժիմ) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման կամ ծառայության մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման նպատակներով ռադիոհաճախականությունների օգտագործման դեպքերում ռադիոհաճախականություններ օգտագործելու համար թույլտվության չի պահանջվում: Միևնույն ժամանակ, օրենքի 42-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն՝ բացի առկա կարգավորմամբ սահմանված՝ համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից դրանք սպառողներին տրամադրելու, ինչպես նաև համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքում այլ օպերատորներին փոխանցելու դեպքերի, նախատեսվում է համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի համար սահմանել նաև այլ անձանց (վիրտուալ օպերատորներին) այդ համարը կամ կոդը տրամադրելու իրավասություն, իսկ օրենքի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությամբ հստակեցնել կարգավորող մարմնի գործառույթը՝ համարի ու կոդերի, ինչպես նաև հաճախականության օգտագործման համար չափանիշներ և ընթացակարգեր (ներառյալ՝ hամարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից սպառողներին կամ այլ անձանց այդ համարի կամ կոդի դեպքերն ու կարգը սահմանող) ամրագրելու մասով՝ օրենքով նախատեսվող փոփոխություններից բխող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով։ 1 6 0 2914
Обсуждалось 03.04.2023 - 18.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1550-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 140-րդ հոդվածին։ 1 3 0 2511
Обсуждалось 10.03.2023 - 25.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման իրականացմամբ: 3 7 0 2906
Обсуждалось 27.01.2023 - 11.02.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 41-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 130-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածին։ 0 4 0 2550
Обсуждалось 09.01.2023 - 25.01.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 14 1 0 2913
Проект не принят Обсуждалось 11.11.2022 - 26.11.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի ներդրման արդյունքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ 10 0 0 2817