ՄԵԾ ՉԱՓԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
Նախագծով նախատեսվում է սահմանել մեծ եզրաչափեր և պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանելու թույլտվության տրամադրման կարգը և այդպիսի վայրերին ներկայացվող պահանջները, մասնավորապես նախատեսվում է սահմանել՝
1) մաքսային մարմին թույլտվության ստացման նպատակով փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման կարգը.
2) մաքսային մարմնի կողմից համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի ուսումնասիրության կարգը.
3) մաքսային պահեստներից տարբերվող վայրերին ներկայացվող պահանջները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել մեծ եզրափչափեր ունեցող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող այլ վայրերում պահպանության համար մաքսային մարմինների կողմից թույլտվությունների տրամադրման գործընթացը։
-
Обсуждалось
03.07.2023 - 18.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2084
Принт