Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 23.07.2024 - 07.08.2024

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2009, 2202 (բացառությամբ 2202 91 000 0, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0) ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել ոչ ալկոհոլային խմիչքներ և հյութերի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
0 1449

Обсуждалось 23.07.2024 - 07.08.2024

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 1806 ծածկագրին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել շոկոլադ և կակաո պարունակող պատրաստի սննդամթերքի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
0 1073

Обсуждалось 23.07.2024 - 07.08.2024

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 00, 2007, 2008, 1602, 1604, 1605 (բացառությամբ 1604 31 000 0, 1604 32 00) ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել պահածոյացված մթերքի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
0 979

Проект принят

Обсуждалось 18.07.2024 - 02.08.2024

«Երևան քաղաքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ      Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 01-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:       Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև օգոստոսի 01-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:       Հանրային քննարկումների ընթացքում՝ հուլիսի 30-ին, ժամը 14:30-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:       Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 29-ը Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):          Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:
14 1384

Обсуждалось 16.07.2024 - 31.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Նախագծով նախատեսվում է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 16-րդ կետի համաձայն  մշակված Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծում նշել տեղեկություն՝ մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտի վերաբերյալ, ինչը կնպաստի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների համար պահանջվող ժամանակահատվածի կրճատմանը և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը։
0 1185

Обсуждалось 02.07.2024 - 17.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներդրումների հաշվին մինչև 2028 թվականի դեկտեմբեր ամսի ավարտը Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 50 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ և ընդլայնել ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։
2 2270

В стадии разработки

Обсуждалось 18.06.2024 - 07.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
0 1310

Обсуждалось 12.06.2024 - 03.07.2024

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Սահմանել առաջիկա տարիներին մաքսային վարչարարության բարեփոխումների, մաքսային ծառայության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: , նպատակները, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովվեն նաև ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերով, մասնավորապես, ՀՀ կառավարության գործունեության ծրագրով սահմանված մաքսային քաղաքականության ու վարչարարության բարեփոխումների ուղենիշները։
0 1323

Проект принят

Обсуждалось 03.06.2024 - 18.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։  Ներկայացված է ծրագիրը՝ կից փաստաթղթերով։
0 1187