Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առողջապահության նախարարության ենթակա մարզային բժշկական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր մեկ մարզային բժշկական կազմակերպություն ստեղծելու մասին:

  • Обсуждалось

    13.08.2025 - 28.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2736

Принт

Предложения

lragrogh.com

20.08.2025

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՀՀ կառավարության «2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ Հանրային քննարկման ներկայացված է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մարզային առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ արդյունքում ստեղծելով մեկ ընկերություն։ Թեև նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման քայլը կնպաստի ծախսերի կրճատմանը և առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը, մեր գնահատմամբ այն պարունակում է լուրջ ռիսկեր, մասնավորապես․ Ծախսերի աճի ռիսկ – Վարչական պաշտոնների կրճատումը չի երաշխավորում ծախսերի նվազում, քանի որ նորաստեղծ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կարող են բարձրանալ լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի այդ, կառավարման համար կպահանջվեն միջին օղակների նոր պաշտոններ, որոնք կբերեն լրացուցիչ ծախսերի։ Վերահսկողության նվազում և կոռուպցիոն ռիսկերի աճ – Մեկ տնօրենին դժվար կլինի վերահսկել տարածված բոլոր կենտրոնների աշխատանքը։ Սա կնվազեցնի վերահսկողությունը տեղերում և կբարձրացնի կոռուպցիոն ռիսկերը․ թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը կնվազի, իսկ շահերի բախումների հավանականությունը՝ կավելանա։ Արագ արձագանքման խնդիրներ – Կենտրոնացված կառավարման պայմաններում օպերատիվ որոշումների ընդունումը կարող է դանդաղել, ինչը կազդի բժշկական ծառայությունների որակի և մատչելիության վրա։ Ծառայությունների հասանելիության նվազում – Որոշ մասնագիտացված ծառայություններ կարող են կենտրոնանալ մեկ վայրում, ինչի հետևանքով հիվանդներն ու աշխատակիցները ստիպված կլինեն երկար ճանապարհ անցնել։ Սա կհանգեցնի գերծանրաբեռնվածության հիմնական կենտրոններում և մի շարք համայնքների անբավարար սպասարկման։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ եզրակացնում ենք, որ նախագծի ընդունումը ոչ միայն չի ապահովի ծախսերի կրճատում և արդյունավետ կառավարում, այլև կհանգեցնի կառավարման անկատարության, ծառայությունների որակի անկման և ամենակարևորը՝ կբարձրացնի կոռուպցիոն ռիսկերը։ Առաջարկում ենք․ Նախագծի քննարկումը շարունակել և այն դարձնել լայն հասարակական ու մասնագիտական քննարկման առարկա՝ նախքան վերջնական որոշում կայացնելը։ Միաժամանակ մշակել և ներդնել հակակոռուպցիոն ապահովիչ մեխանիզմներ՝ անկախ վերահսկողության մարմնի ներգրավմամբ, պարբերական աուդիտների իրականացման միջոցով, ինչպես նաև ծախսերի և ծառայությունների թափանցիկ հաշվետվությունների հրապարակմամբ։ Միայն այսպիսի համալիր մոտեցմամբ հնարավոր կլինի կանխել համակարգի վերահսկողության թուլացումը, ծառայությունների որակի անկումը և կոռուպցիոն ռիսկերի ավելացումը։

Անյուտա Լալայան

19.08.2025

Անհասկանալի է,թե ինչպես է հնարավոր օպտիմալացնել առողջապահական համակարգը՝ դուրս թողնելով վարչական աշխատողներին,որոնք ապահովում են բուժհաստատությունների կազմակերպված աշխատանքը:Առողջապահությունն արդյունավետ կարող է գործել միայն թիմային մոտեցմամբ,որտեղ յուրաքանչյուրի դերը կարևոր է՝ բժշկից մինչև հաշվապահ:Նման որոշումները կարող են հանգեցնել քաոսի,ծանրաբեռնվածության աճի և որակի անկման:Առողջապահական համակրգում ցանկացած օպտիմալացման գործընթաց պետք է հիմնված լինի կառուցվածքային վերլուծության վրա՝ ներառելով բոլոր օղակների արդյունավետության գնահատումը:Վարչական անձնակազմի կրճատումը,առանց համակարգային տեսլականի,կարող է խաթարել բուժհաստատությունների բնականոն աշխատանքը:Հասկանալի է,որ համակարգը կարիք ունի փոփոխությունների,բայց երբ վարչական անձնակազմը դուրս է մղվում ,շատ գործառույթներ կմնան անկառավարելի և թերի:Իրականում բուժաշխատողների կողքին կագնած անձնակազմն է ապահովում,որ ամեն ինչ սահուն և կազմակերպված ընթանա:Եկեք չմոռանանք ՝ առողջապահությունը միայն բժշկություն չէ,այլ համակարգ:Եթե նպատակն է առողջապահության ոլորտը կաթվածահար անել,ապա հենց այդպես էլ պետք է շարունակել ՝կրճատելով վարչական աշխատողներին,որոնք ապահովում են հաստատությունների կազմակերպած և հաշվետու աշխատանքը:Այս որոշումը ոչ թե օպտիմալացում է,այլ սխալ հաշվարկված քայլ՝առանց համակարգային մոտեցման:

Արմեն Թումանյան

19.08.2025

Առանձին մարզային բժշկական կենտրոնների միաձուլման ձևով վերակազմակերպելու և դրա արդյունքում յուրաքանչյուր մարզում միայն մեկ բաժնետիրական ընկերություն (մեկ բժշկական կենտրոն) ստեղծելու վերաբերյալ այս նախագիծը հաստատման դեպքում որևէ լավ արդյունքի չի հանգեցնելու, և մարզային առողջապահությունը կազմաքանդելու վտանգ է առաջանալու: Որոշման «հիմնավորման» մեջ նշվում է երկու պատճառ 1) Կառավարման արդյունավետության բարձրացում. Ինչպե՞ս է Սյունիքի մարզի բժշկական կենտրոնի՝ հավանաբար Կապանում տեղակայված տնօրենը արդյունավետորեն կառավարելու Սիսիանում կամ Գորիսում գտնվող հաստատությունը: Նույն օրինակը կարելի է բերել բոլոր մարզերի դեպքում: Իրականում «կառավարումը» ոչ թե արդյունավետ է դառնալու, այլ ընդամենը նախարարության համար որոշ հարցեր «հեշտացվելու են»: Օրինակ, ոչ թե ավելի քան չորս տասնյակ բժշկական կենտրոնի նախահաշիվ ու հաստքացուցակ են հաստատելու, այլ՝ տասը: Ոչ թե ստիպված են լինելու առնչվել ավելի քան չորս տասնյակ տնօրենի, այլ տասը տնօրենի հետ: 2) Վարչատնտեսական անձնակազմի կրճատում և հետևաբար ծախսերի նվազում. Անձնակազմում ո՞վ է կրճատվելու: Պահեստապետ, բանվոր, վարորդ, տնտեսական պատասխանատու չի լինելու՞ ենթակա հիմնարկներում: Հաշվապահ, որակի կառավարիչ և այլ ադմինիստրատիվ աշխատողներ չեն լինելու՞: Իհարկե լինելու են: Այդ դեպքում ի՞նչ ծախսերի կրճատում: Բացի այդ, միաձուլվող կենտրոնների տնօրենների կրճատման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու ունենալ հիմնարկների ղեկավարներ՝ նրանց համապատասխան տեղակալներով: Այս առումով էլ որևէ էական փոփոխություն չի լինելու: Տեղերում կրճատվելու են գնումների պատասխանատուները, բայց նոր ստեղծվող «մոնստրների» գնումների գործընթացի համար անհրաժեշտություն է առաջանալու ունենալ ոչ թե մեկ գնումների մասնագետ, այլ գնումների բաժին: Իսկ թե ինչ պրոբլեմներ են առաջանալու այս «օպտիմալացում» կոչվածից, առողջապահության ոլորտի ցանկացած աշխատողի համար պարզ է: Վերջում հռետորական հարց. իսկ նախագծի հեղինակները երբևէ բժշկական կենտրոն ղեկավարե՞լ են:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: