Обсуждалось 12.10.2022 - 28.10.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N176-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N383-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի №176-Ն և 2014 թվականի հոկտեմբերի 15-ի №383-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի ընդունումը պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների հստակեցմամբ, կատարելագործմամբ և բաժանորդների համար այն ավելի ընկալելի, բնական գազի մատակարարման պայմանագրի կնքման, վերակնքման, փոփոխման գործընթացներն առավել դյուրին դարձնելու, ինչպես նաև պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու նպատակով: Մասնավորապես, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում՝ ա. կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերը բոլոր դեպքերում ձեռք կբերվեն և կփոխարինվեն մատակարարի հաշվին, բ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել է նաև առևտրային հաշվառքի փոխարինման դեպքում բաժանորդների գազամատակարարման դադարեցման տևողություն՝ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 2 ժամ, իսկ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 6 ժամ, գ. գործող ԳՄՕԿ-ով նախատեսված էին կետեր, որտեղ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում բնական գազի թերի հաշվառման գնահատումը կատարում էր մատակարարը, մինչդեռ նոր ԳՄՕԿ-ով այն կվերապահվի չափագիտական մարմնին, դ. հստակեցվել են, թե որ դեպքերում գազամատակարարումը պարտադիր պետք է դադարեցվի և որ դեպքերում գազամատակարարումը կարող է դադարեցվել։ Ինչպես նաև հստակեցվել են գազամատակարարման դադարեցման և վերականգնման պայմանները, ե. բնական գազի անվտանգության բարձրացման նպատակով ամրագրվել են գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման մատակարարի և բաժանորդի պարտականությունները և աշխատանքի ծավալները, զ. հստակեցվել են գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձի և մատակարարի պարտականությունները՝ հստակ տարանջատելով յուրաքանչյուրի կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը, է. հստակ սահմանվել են պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, որոնք նախկինում բացակայում էին, ը. պայմանագրի թղթային տարբերակով վերակնքման աշխատանքներից խուսափելու նպատակով ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը, թ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել են մատակարարի, գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձանց և բաժանորդների կողմից ԳՄՕԿ-ով սահմանված պայմանների խախտման դեպքերում նախատեսված տույժերի վճարման կարգավորումներ, ժ. նախատեսվել են կարգավորումներ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձանց և բաժանորդների դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար, ժա. նախատեսվել են կարգավորումներ գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքները մրցակցային հիմունքներով իրականացնելու համար։ Նշված աշխատանքները կիրականացվեն համապատասխան լիցենզիա ունեցող անձանց կողմից՝ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձի ընտրությամբ, ժբ. մի շարք խմբագրային բնույթի լրամշակումների շնորհիվ հստակեցվել են մատակարար-բաժանորդ հարաբերությունները։ 3 1 0 3525
Обсуждалось 02.06.2022 - 17.06.2022 «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծ Արդարադատության նախարարության կողմից վեր է հանվել դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հիմք է ընդունվել դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները: Փոփոխությունները ընդգրկում են հետևյալ նպատակները. - ««Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում եվ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում - Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ - Ժողովրդավարական ինստիտուտների զարգացում - Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում - Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ - Քաղաքացիական եվ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ - Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումներ - Սնանկության ոլորտի բարեփոխումներ - Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում - Իրավաբանական օգնության ոլորտի բարեփոխումներ - Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ - Ռազմավարական այլ ուղղություններ 1 0 1 5206
Обсуждалось 22.03.2022 - 08.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N272Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանման և գնահատման հետ կապված իրավակարգավորումները՝ համակարգի բոլոր բնականոն ռեժիմների մասով։ 0 0 0 4808
Обсуждалось 23.11.2021 - 08.12.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N519Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N523Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման նպատակն է լրամշակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումներով հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները, մանրածախ շուկայի առևտրային կանոնները, էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, ինչպես նաև կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման մասին պայմանագրերի օրինակելի ձևերը, որի արդյունքում կապահովվի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին առավել արդյունավետ և ամբողջական անցումը, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների առավել հստակ կանոնակարգումը, սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը 3 2 0 5661
Обсуждалось 27.08.2021 - 12.09.2021 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն և №519Ն որոշումներով հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը: Այնուհետև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը, որի 5.2-րդ կետով էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 1-ից: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մշակվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր, որոնց ընդհանուր նպատակը Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշումների նախագծերում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։ 3 0 0 2612
Обсуждалось 02.06.2021 - 18.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №178Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն և 2016 թվականի հունիսի 22-ի №178Ն որոշումներով հաստատված՝ մոնիթորինգների իրականացման կարգերը նույնաբովանդակ են և տարբերվում են միայն հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու կարգավորմամբ՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգներ իրականացնել մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով՝ հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի կարգում լրացում կատարել և ամրագրել հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու հնարավորությունը, միևնույն ժամանակ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի «էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը հաստատելու մասին» №178Ն որոշումը: 2 0 0 2662
Обсуждалось 01.06.2021 - 17.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման մոտեցումները և կբարելավվեն մատակարարի և ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների կարգավորվող իրավահարաբերությունները: Մասնավորապես, նախագծով առաջարկվող լրամշակումներից է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ներառված ինքնավար էներգաարտադրողների առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկման մեխանիզմի ներդրումը: Ինչպես նաև, ինքնավար էներգաարտադրողին հնարավորություն է տրվում տեղակայելու առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք: Բացի այդ, հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում, երբ սպառողի փաստացի սպառած էլեկտրական էներգիայի քանակից ավելի քանակություն է նշվել հաշվարկային փաստաթղթում, նախագծով առաջարկվում է մատակարարի նկատմամբ ի օգուտ սպառողի տույժի վճարման կարգավորումներ: 2 0 0 2580