ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման մոտեցումները և կբարելավվեն մատակարարի և ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների կարգավորվող իրավահարաբերությունները:
Մասնավորապես, նախագծով առաջարկվող լրամշակումներից է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ներառված ինքնավար էներգաարտադրողների առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկման մեխանիզմի ներդրումը: Ինչպես նաև, ինքնավար էներգաարտադրողին հնարավորություն է տրվում տեղակայելու առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք:
Բացի այդ, հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում, երբ սպառողի փաստացի սպառած էլեկտրական էներգիայի քանակից ավելի քանակություն է նշվել հաշվարկային փաստաթղթում, նախագծով առաջարկվում է մատակարարի նկատմամբ ի օգուտ սպառողի տույժի վճարման կարգավորումներ:
-
Обсуждалось
01.06.2021 - 17.06.2021
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 2118
Принт