Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 18.04.2025 - 03.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել փորձաքննություն իրականացնող անձանց կողմից հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացության կազմման և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման կարգը։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել փորձագիտական եզրակացության՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման եղանակը, ժամկետները, ձևաչափը։
Մնաց {days} օր
0 2460

Обсуждалось 18.04.2025 - 03.05.2025

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Լիցենզավորված անձանց վարկանիշավորումը քաղաքաշինության գործունեության վերահսկմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքագրման, որակի գնահատման, վերլուծության և արդյունքների գրանցման միջոցառումների համախումբ է
Մնաց {days} օր
0 1601

Обсуждалось 18.04.2025 - 03.05.2025

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելվմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, լիցենզավորման ընթացակարգերի հետագա կանոնակարգման ու պարզեցման, ինչպես նաև լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման գործընթացի ճիշտ կազմակերպման անհրաժեշությամբ:
Մնաց {days} օր
0 1912

Обсуждалось 18.04.2025 - 03.05.2025

««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ   ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  մշակումը պայմանավորված է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից գործնականում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցվող շենքի նկատմամբ անշարժ գույքի հարկով հարկման մեխանիզմը հաշվարկելու և կիրառելու մասով: Նախագծով առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մետեցումները։
Մնաց {days} օր
0 2318

Обсуждалось 17.04.2025 - 02.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական պարզ փորձաքննության եզրակացության ձեռք բերում
Մնաց {days} օր
0 1381

Обсуждалось 17.04.2025 - 02.05.2025

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության, հաղթող հայտատուի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին»  ՀՀ Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման, այդ թվում՝ կոնսորցիումով մասնակցության և մրցույթը չկայացած համարելու դեպքերի հստակ ու իրավաչափ կարգավորմամբ՝ հիմք ստեղծելով խաղային գործունեության նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության իրականացման համար:
Մնաց {days} օր
0 2381

Обсуждалось 17.04.2025 - 04.05.2025

«Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ ծրագիր) ընդունումը պայմանավորված է՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի հունվարի 14-ին կայացած գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության շրջանակներում 2024 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին խորհրդակցության N Վ/05-2025 արձանագրության 2-րդ կետի առաջին մասի «ե» պարբերության (անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի զարգացման ուղղությամբ Իջևան խոշորացված համայնքը դարձնելով 1 ամբողջական կլաստեր) հանձարարականի կատարումն ապահովելու  անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 2303

Обсуждалось 17.04.2025 - 03.05.2025

է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծերի ընդունման պարագայում հնարավոր կլինի մեծածավալության, մեծաքանակության կամ այլ օբյեկտիվ պատճառներով զննության անհնարինության դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննել առարկաների հատկանիշների, բնութագրող տվյալների վերաբերյալ փաստաթղթերը, որից հետո այդ առարկաները որոշմամբ իրեղեն ապացույց կճանաչվեն և կկցվեն վարույթի նյութերին, իրեղեն ապացույց ճանաչված առարկաները պահպանության կհանձնվեն ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններին, այլև իրավասու այլ մարմիններին, քրեական պատասխանատվություն կնախատեսվի քրեական գործի կամ վարույթի ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված առարկաների նկատմամբ ապօրինի արարքներ կատարելու դեպքում, ինչպես նաև ծանրացնող հանգամանք կդիտարկվեն այն դեպքերը, երբ իրեղեն ապացույց ճանաչված առարկաների կամ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքները կկատարվեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կամ վարույթով։
Մնաց {days} օր
0 2312

Обсуждалось 17.04.2025 - 05.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 502-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով հստակեցվել է դատապարտյալներին սոցիալական աջակցության տրամադրելու ողջ գործընթացը, այդ թվում՝ պատասխանատու կառույցները, յուրաքանչյուրի պարտականությունները, դատապարտյալի կողմից համապատասխան սոցիալական աջակցություն ստանալու համար դիմում ներկայացնելու կարգը, ժամկետները, սոցիալական աջակցություն տրամադրման գնահատման չափորոշիչները:
Մնաց {days} օր
0 2052
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: