Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  • Обсуждалось

    10.07.2025 - 25.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13605

Принт

Предложения

Alla Hakobyan

25.07.2025

Բարև Ձեզ,ես կարդացի Ձեր պատասխանը: Նույնիսկ մինչև 2022թ-ի դեկտեմբերի 7-ի 79-ն որոշումը մեր դպրոցն ուներ 1 հաստիք ՄԿԱ և 1 հաստիք ՍԴԱԿ,այսինքն 2 հաստիք ,բայց տարբեր աշխատավարձերով: 850 ն որոշմամբ,պարտականությունների համադրմամբ մնում է 1,5 հաստիք ԿԱԴԱՀ: Խնդիրը ոչ թե ֆինանսական է,այլ այս երկու հաստիքների համադրմամբ ամբողջ ծավալով աշխատանքը արդյունավետ կատարելն է ::Հատկապես մեծ դպրոցներում ԿԱԴԱՀ հաստիքի չափը խնդրում եմ վերանայել: Շնորհակալություն : Շնորհակալու

Զեփյուռ Սարգսյան

24.07.2025

Որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի՝ տարիներ շարունակ ուսուցանել եմ ոչ միայն աշակերտներին, նաև՝ համակարգիչներին։ Անգամ կատակով եմ ասում՝ ամեն օր մի նոր անակնկալ է՝ այս մեկը չի միանում, մյուսի մկնիկն է «կորել», այն մեկի ձայնն է անհետացել։ Այդ ամենի հետ միասին պիտի դաս պլանես, անցկացնես, տեխնիկապես ապահովես և, վերջում, դեռ ժպտաս։ Իրականությունն այն է, որ ընդամենը 5 ամիս առաջ մեր դպրոցը վերջապես համալրվեց ինֆորմատիկայի լաբորանտի հաստիքով։ Եվ ես այդ կարճ ժամանակահատվածում իսկապես զգացի, թե որքան կարևոր, նույնիսկ անփոխարինելի է լաբորանտի դերը։ Տեխնիկական խնդիրները կարգավորվում էին արագ և հանգիստ, ես ավելի շատ ժամանակ ունեի աշակերտների հետ իրական ուսուցման վրա կենտրոնանալու։ Իսկ ամենակարևորը՝ զգացի, որ միայնակ չեմ այդ ամբողջ թվային լաբիրինթում։ Ցավոք, նոր որոշմամբ այս հաստիքը կրկին կրճատվում է։ Եվ ես անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչու։ Մի բան, որը սկսեց աշխատել, օգնեց, թեթևացրեց, հիմա նորից վերանում է։ Մի հաստիք, որի արժեքը պետք է նկատելի լիներ հենց առաջին ամիսներից։ Ես չեմ ասում՝ ամեն դպրոցում պարտադիր լինի լաբորանտ։ Բայց այնտեղ, որտեղ կան համակարգչային դասասենյակներ, թվային կրթական միջավայր, ինտերակտիվ սարքեր ու անընդհատ թարմացվող ծրագրային հարթակներ, այդ հաստիքը պարզապես անհրաժեշտություն է։

Զեփյուռ Սարգսյան

24.07.2025

Իմ առաջարկն է՝ վերանայել այս կրճատման որոշումը և հնարավորություն տալ այն դպրոցներին, որոնք իրականում ունեն այդ կարիքը, պահպանել կամ վերականգնել լաբորանտի հաստիքը։ Ես ինքս պատրաստ եմ նորին, փոփոխությանը, բարեփոխումներին։ Բայց երբ դրանք արվում են ուսուցչի հետ և ուսուցչի կողքին։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: