Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

17.12.2025 05.01.2026
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է վերացնել պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման լրացուցիչ փաստաթղթաշրջանառությունը և պարզեցնել պետական տուրքի վերադարձի ընթացակարգը: Ստեղծել հնարավորություն պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու դեպքում պետական տուրքը վճարողների համար մեկ մարմին դիմելու և ավելի կարճ ժամանակահատվածում գումարը ստանալու համար:
Մնաց {days} օր
0 95

17.12.2025 05.01.2026
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է լուծել Պրոբացիայի ծառայողներին երկարամյա զինվորական թոշակ նշանակելու և տրամադրելու ընթացակարգային իրավական բացերը: Մասնավորապես, նախատեսվում է, որ առաջարկվող իրավակարգավորումներով կհստակեցվի զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, ինչպես նաև կապահովվի Պրոբացիայի ծառայողների զինվորական կենսաթոշակների նշանակում ու վճարումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման միջոցով:
Մնաց {days} օր
0 34

16.12.2025 01.01.2026
«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նպաստել ազդարարման համակարգի գործունեության արդյունավետության ապահովմանը, զարգացնել ազդարարման դեպքերի վերաբերյալ վիճակագրություն վարելու համակարգը՝ ներդնելով առավել գործուն մեխանիզմներ։
Մնաց {days} օր
0 248

16.12.2025 10.01.2026
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է -       հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային և ստորերկրյա ջրերի օգտագործման վճարի բազա սահմանել փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը՝ չափման միավոր սահմանելով կվտժ-ը։ -       հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված յուրաքանչյուր կվտժ-ի համար սահմանել 0.23 դրամ դրույքաչափ։ -       Ստորերկրյա ջրերի մասով «արդյունահանում» բառը փոխարինել «օգտագործում» բառով՝ համապատասխանեցնելով Ջրային օրենսգրքի պահանջներին։
Մնաց {days} օր
0 219

15.12.2025 31.12.2025
«Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմամբ:  
Մնաց {days} օր
0 230

12.12.2025 28.12.2025
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից նախագծեր Ներկայացված Նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի շարունակել Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը իրականացնել թղթային եղանակով՝ այդպիսով ապահովվելով Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց աշխատանքային իրավունքների իրացումը:
Մնաց {days} օր
0 532

12.12.2025 27.12.2025
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
Մնաց {days} օր
0 476

10.12.2025 25.12.2025
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   միասնականացնել ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում, -   սահմանել լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի՝ ա. էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, բ. վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով անկանխիկ վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը ՀԴՄ-ի և էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարտավորություն կրողների շրջանակը, դեպքերն ու կարգը։
Մնաց {days} օր
0 634
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: