«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
Նախագծով առաջարկվում է՝
- միասնականացնել ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում,
- սահմանել լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի՝
ա. էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները,
բ. վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով անկանխիկ վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը ՀԴՄ-ի և էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարտավորություն կրողների շրջանակը, դեպքերն ու կարգը։
-
Обсуждалось
10.12.2025 - 25.12.2025
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 1188
Принт