Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 21.10.2024 - 05.11.2024

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել՝ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի էլեկտրոնային հարթակի միջոցով օտարելու հնարավորություն ցանկացած լոտի համար։ Բացի այդ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի անցկացումը դարձնել առավել մատչելի, պահանջված և գրավիչ:
0 503

Обсуждалось 26.02.2024 - 12.03.2024

«Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել և գործարկել սնանկության վարույթում աճուրդների էլեկտրոնային եղանակով իրականացման համակարգը՝ սնանկության էլեկտրոնային համակարգին համահունչ, կարգավորել այդպիսի աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացները:
0 2201

В стадии разработки

Обсуждалось 26.12.2023 - 10.01.2024

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ` ԸՍՏ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՆԵՐՆ ԸՍՏ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը, աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը, ինչպես նաև հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ չափորոշիչների սահմանելու մասին» և  «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գներն ըստ չափորոշիչների սահմանելու մասին»  ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի էլեկտրոնային հարթակի միջոցով օտարելու իրավական հնարավորություն և ապահովել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասի «գ» կետով և ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1179-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ միջոցառման կիրարկումը։
0 1681

Находится в Национальном Собрании РА

Обсуждалось 18.07.2023 - 02.08.2023

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով այս նվերները Ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ բարեգործություն իրականացնող սուբյեկտներին նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ:
0 2584

В стадии разработки

Обсуждалось 30.03.2023 - 14.04.2023

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։
0 3984

В стадии разработки

Обсуждалось 22.03.2023 - 07.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 587-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար: Ինչպես նաև հնարավորություն կտրվի տվյալ տրանսպորտային միջոցով ծառայողական խնդիրերն իրականացնող ծառայողին հետագայում պարզեցված կարգով ձեռք բերելու պետական գույքը։
1 3588

Обсуждалось 24.01.2023 - 12.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԵՆԱԿԵՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀԵՆԱԿԵՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2846