Обсуждалось 23.10.2024 - 07.11.2024 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարել լրացում, որի արդյունքում ՀՀ կառավարությանը լիազորություն կվերապահվի հաստատել Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր ձևավորելու և վերջինիս վարման կարգը։ Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝ 1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական լաբորատորիաների տեղակայման, գործունեության տեսակների, լիզենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար, 2) արտակարգ իրավիճակներում լաբորատորիաների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար, 3) ըստ պացիենտների և այլ հետաքրքրված կողմերի կարիքների՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ապահովելու համար, 4) բարելավելու լաբորատորիաների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը և նմուշների ուղղորդումը տարբեր մակարդակների, ինչպես նաև համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող լաբորատորիաների միջև։ 0 2 0 632
Обсуждалось 07.10.2024 - 22.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ կատարել խմբագրում կապված ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառման ընթացակարգի հետ։ 1 4 0 659
Проект не принят Обсуждалось 26.06.2024 - 11.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր), որը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում, նախատեսվում է, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Դրույթը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի: Այն իրավաբանակն անձինք և անհատ ձեռնարկատերեը (այսուհետ՝ Անձ), որոնք իրացնելու են իրենց արտադրանքը ԵԱՏՄ անդամ պետություններում, հաշվառման կանգնելով Ռեեստրում՝ հասանելի կլինեն ինտերնետային ցանցի միջոցով ԵԱՏՄ անդամ հարգադրոշմող իրավասու մարինների համար, ինչը կհավաստիկ անդամ պետությունների կողմից հարգարոշմման գործընթացը պատշաճ իրականացնելու մասին, ինչն իր հերթին, հիմք կծառայի անդամ երկրների հարգադրոշմները եվրասիական տարածքում ճանաչելու համար (խուսափելով կրկնակի հարգադրոշմման պահանջներից)։ 0 3 0 1198
Обсуждалось 06.06.2024 - 26.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի Հայաստանի Հանրապետության տարածք միայն ներմուծման թույլտվություն տրամադրել երրորդ երկրների կազմակերպությունների որոշակի ԱՏԳ ԱԱ ծածկագրերով որոշակի ապրանքների համար, որոշակի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության տարածք միայն ներմուծման նպատակով նշված ապրանքներն ապահովում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի դրույթները՝ սպառողի կյանքի, առողջության անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման: Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է բավարարել ազգաբնակչության կողմից սննդամթերքի բազմազանության սպառմանը և կարիքների հագեցվածությունը, ինչպես նաև պատշաճ ծառայություն մատուցելով՝ ապահովել արտերկրից ժամանած զբոսաշրջիկների սննդակարգը։ 5 2 0 2258
Обсуждалось 15.05.2024 - 30.05.2024 «ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն վարչական և քրեական իրավախախտումների ցանկը, որոնք հիմք են հանդիսանում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում չընդգրկման, նշված ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ինչպես նաև ռեեստրում ընդգրկված լիազորված տնտեսական օպերատորների վկայականների գործողության կասեցման համար։ 0 6 0 1174
Проект не принят Обсуждалось 22.02.2024 - 09.03.2024 Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմին սահմանելու մասին Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով, ինչպես նաև՝ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարման անհրաժեշտությամբ։ 2 7 0 1636
Обсуждалось 14.11.2023 - 29.11.2023 «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման կարգերը, ինչպես նաև ռեեստրի լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման կարգերը, ինչպես նաև ռեեստրի լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծով առաջարկվում է կանոնակարգել նվերի հաշվառման գործընթացին առնչվող հարաբերությունները: 0 1 0 2712
Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023 «ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման պարբերականությունը. 2) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հմապատասխան հաշվառման համակարգերի ստուգման միջոցով ապահովել լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների գործունեության նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունն ու նշված անձանց գործունեության անխոչընդոտ իրակնացումը: 3 3 0 2311
Обсуждалось 11.04.2023 - 26.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1550-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 50-րդ և 55-րդ գլուխներին։ 2 4 0 2378