Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 12.08.2024 - 27.08.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ թեմատիկ հարկային ստուգման հարցերի ցանկում լրացնել արժութային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման հարցը, -   օրենսգրքի 419-րդ հոդվածում կիրառվող հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի կարգավորումներին՝ նախատեսելով դրանք որպես թեմատիկ ստուգման դրույթներ, -   սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ դրան միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ ՀԴՄ կտրոնի տպագրման միջոցով, իսկ Կառավարության սահմանած դեպքերում և կարգով՝ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ հսկիչ դրամարկղային մեքենայի տեղեկատվական կտրոնի տպագրման միջոցով։ Միաժամանակ, առաջարկվում է սահմանել տեղեկատվական կտրոնի վրա տպագրման ենթակա տվյալները, -         սահմանել, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա պարտադիր վավերապայմաններ լինեն նաև հսկիչ (նույնականացման) նշանների քանակը, ինչպես նաև հսկիչ հսկիչ (նույնականացման) նշանների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)։
1 1851

Обсуждалось 14.12.2023 - 29.12.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա պարտադիր վավերապայման է նաև հսկիչ (նույնականացման) նշանի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը:
3 2511

Обсуждалось 17.07.2023 - 01.08.2023

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների նույնականացումն ու ճանաչումը, ինչպես նաև այդ ապրանքների շրջանառությունից դուրս գալու մասին տեղեկությունների ներկայացումը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ: Միաժամանակ, վերոգրյալ գործաղությունների չիրականացումը սահմանել որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։
0 2781

Обсуждалось 03.05.2023 - 18.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն հարկային հսկողության շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսանկարահանող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն  ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:
4 3517

Обсуждалось 15.11.2022 - 30.11.2022

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության անվանման  և կոդի, ինչպես նաև գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրման պահանջ սահմանել այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա (2022 թվականից սկսած) իրացման շրջանառությունը գերազանցել է 24 մլն դրամը։ Նախագծով առաջարկվում է նաև որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով որոշման կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի փոփոխված դրույթներին՝ այն է՝ սահմանել, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ ՀԴՄ կտրոնի վրա նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում է նախորդ տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից:
0 5424

Обсуждалось 19.10.2021 - 03.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է. 1)  ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու դրույթները, 2) ուժը կորցրած ճանաչել hսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 2-րդ և ավելի անգամ խախտումների հիմքով կազմակեր­պությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները, 3) օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում և 343-րդ հոդվածի 7-րդ մասում կիրառվող  «հարկային տեսչության պետ» հասկացությունը համապատասխանեցնել ՀՀ ՊԵԿ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների  անվանումներին, 4) հստակեցնել, որ հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող է հանդիսանալ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին ուսումնասիրության հանձնարարագիր չի պահանջվում, 5) անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) և հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման հիմքերի ցանկում ներառել նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը, 6) ուժը կորցրած ճանաչել հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին սահմանելու վերաբերյալ դրույթը, 7) հստակեցնել, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա է պետք է տպագրված լինի նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), 8) սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից, 9) սահմանել ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից, 10) սահմանել, որ օրենսգրքի պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
1 6396

Обсуждалось 21.04.2021 - 06.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար սահմանված վերջնաժամկետը: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզ­րա­կացություն: Ընդ որում, իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համա­պա­տաս­խանության եզրակացություն ստացած ՀԴՄ-ները: Նշված կարգա­վոր­ման արդյուն­քում կբացառվի առանց անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջ­ների ապահովման՝ ՀԴՄ-ների իրացումը կամ վարձակալության տրամադրումը: Արդյուն­քում, բացակայում է անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտությունը:
0 5419

Обсуждалось 21.04.2021 - 06.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզրակացություն: Ընդ որում, իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համա­պա­տաս­խանության եզրակացություն ստացած ՀԴՄ-ները: Նշված կարգավորման արդյուն­քում կբացառվի առանց անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման՝ ՀԴՄ-ների իրացումը կամ վարձակալության տրամադրումը:
0 4930

Обсуждалось 10.12.2020 - 25.12.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2020թ. N1419-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետում՝ ուժը կորցրած ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017թ. N1318-Ն որոշման փոխարեն հղումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշմանը:
0 5479