Министерство финансов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 20.05.2017

«Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաս­­տանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտա­­հան­ման դեպ­­քում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապե­տու­թյան տարած­­քում վճար­ված ավելացված արժեքի հարկի գումար­ներն օտարերկրյա քաղա­քա­ցի­նե­րին և քաղա­քա­ցիու­թյուն չունե­­ցող անձանց փոխհատուցելու դեպքերի և կարգի սահ­ման­մա­նը:
0 9262

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 15.05.2017

«Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնք ազատվելու են անշարժ գույքի հարկի 50 տոկոսից:
1 7694

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 22.05.2017

«Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոս­նե­րի գումար­ների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումար­­ների փոխհատուցման կարգի սահմանմանը:
1 12959

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 22.05.2017

«Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխա­դրա­մի­ջոց­ների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգի, ինչպես նաև  հողի հարկի և գույքահարկի գծով առկա գերավճարները 2018 թվականի հունվարի 1-ից հաշ­­վանցելու և (կամ) վերադարձնելու ընդհանուր կարգի սահմանմանը:
1 10193

Проект принят

Обсуждалось 27.04.2017 - 22.05.2017

«Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առա­­վե­լա­գույն մանրածախ գինը մակնշելու կարգի սահմանմանը:
0 11064

Проект принят

Обсуждалось 07.04.2017 - 28.04.2017

«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծ  «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման, գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգի և դրանց առանձնահատկությունների, փակ պարբերական մրցույթներով գնումների հետ կապված հարաբերությունների կարգավորման, «գնման գին» և «փոխկապակցված անձինք» հասկացությունների, փոխկապակցված անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերի,  ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանների սահմանման անհրաժեշտությամբ:
12 12130

Проект принят

Обсуждалось 15.03.2017 - 05.04.2017

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ներկա­յաց­ման նպա­­­­տակը Հայաստանի Հանրապետության և ՌԴ միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակ­ներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության ապրանք­ների ներմուծ­ման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանելն է: Հայաստանի Հան­րա­­­պետու­թյան կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադ­րանքի ներմուծման համար:
0 8076

Проект принят

Обсуждалось 14.03.2017 - 03.04.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
0 8608

Проект принят

Обсуждалось 14.03.2017 - 03.04.2017

«Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնոր­հային ծրագրերը որպես արտոն­յալ որակող մասնագիտական հանձնաժողով, սահ­մա­նել նշյալ հանձնաժողովի գործու­նեու­թյան, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիա­ների ու դրա­մաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակման, փոփոխման կամ կասեց­ման կար­գերը:
0 12594