Обсуждалось 11.11.2022 - 26.11.2022 «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել օրենսդրությամբ սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով անձանց կողմից ներկայացվող իրավիճակային հայտարարագրում փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալների ներկայացման իրավական հնարավորությունը: 2 1 0 3827
Проект принят Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022 «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագիծ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի վերջին փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը: Այդ գործառույթի արդյունավետ իրականացման համար Հանձնաժողովը մշակել է «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագիծ, որի ընդունման պարագայում հնարավոր կդառնա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների հնարավորինս օբյեկտիվ, անկախ և անաչառ ուսումնասիրության կազմակերպումը: 4 1 18 5380
Обсуждалось 15.03.2022 - 30.03.2022 Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվել է «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները: Նախագծի համաձայն՝ վարքագծի կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի բաղադրիչներ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրապնդել հանրային ծառայության բարեվարքության համակարգը, ապահովել հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնականությունը, բարձրացնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ, ստեղծել հանրային հատվածում կոռուպցիայի կանխարգելմանը միտված ևս մեկ գործիք, ինչպես նաև բարձրացնել հասարակության քաղաքացիական պահանջատիրությունը՝ հանրային ծառայության համակարգում ակնկալվող վարքագծի առնչությամբ։ 5 1 19 9120