ՈՐՈՇՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության որոշմամբ անհետաձգելի համարելու և ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար (տե՛ս առնչվող փաստաթղթերը):
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները, ի թիվս այլնի, վերաբերում են կուսակցությունների տարեկան հաշվետվությունների 2023 թվականի ստուգման ժամկետներին, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացին:
Նախագծերի փաթեթի ընդունումը ենթադրում է համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ, ուստի, պայմանավորված Նախագծերի փաթեթի ընդունումից հետո կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթ անցկացնելու հրատապությամբ՝ մշակվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշման նախագիծ):
Որոշման նախագծի ընդունման պարագայում հնարավոր կդառնա օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը, մասնավորապես՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի կազմակերպումը:
-
Обсуждалось
27.09.2023 - 12.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Борьба с коррупцией
-
Министерство
Комиссия по предотвращению коррупции
Просмотры 2916
Принт