Обсуждалось 18.10.2021 - 02.11.2021 «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառի վերահսկողության մասով հստակ և համապարփակ կարգավորումները սահմանել մեկ համապարփակ օրենքով, ինչը թույլ կտա ապահովել տրանսպորտի բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ, անխափան և բնականոն գործունեությունը: Նախատեսվում է նաև տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին օժտել համապատասխան գործիքակազմով, որով վերջինս հնարավորություն կունենա պատշաճ վերահասկողություն իրականացնել նաև այն կարգավորումների նկատմամբ որոնք ներկայիս գործաքակազմով հնարավոր չէ պատշաճ վերահսկողություն իրականցնել: Դիտարկվող փաթեթով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել տրանսպորտի բանագավառի վերահսկողության ուղղությունները և վերահսկողության ենթակա ընդհանուր պահանջների շարքը, սահմանել նոր վերահսկողության ձևը՝ դիտարոկումը, որով Տեսչական մարմինը հնարավորությոթյուն կունենա վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ և այն իրականցվելու է առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման, ինչպես նաև դիտարկամն շրջանակներում հնարավորություն կընձեռնվի հսկիչ կետերի միջոցով իրականացնել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների նկատմամբ, դիտարկման շրջանակներում տեսչական մարմնին վերապահել լիազորություն տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, սահմանել սահմանային վերահսկողության կազմակերպմանը վերաբերող կարգավորումներ, Ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելու լիազորությունը վերապելու շրաջանակներում սահմանել նաև համազգեստ կրելու պահանաջ, ինչպես նաև ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա (հատուկ միջոցներ) կրելու հնարավորություն և երկաթուղային տրանսպորտի օրենսդրության նկատմամբ վերահսկություն իրականացնելու լիազորությունը վերապահել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: 8 1 0 5207
Обсуждалось 29.07.2021 - 20.08.2021 «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը բացի օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարից կփոխհատուցվի նաև սեփականատիրոջը սեփականության օտարման արդյունքում պատճառված այլ վնասները։ Այլ վնասների մեջ կարող են ներառվել եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ծախսերը, որոնք ծագել են որպես օտարման անմիջական և ողջամիտ արդյունք, տրանսպորտային և գործառնական ծախսերը, տեղափոխման ծախսերը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար դրամական փոխհատուցումը՝ հարկային հայտարարագրի կամ պաշտոնապես սահմանված նվազագույն աշխատավարձի հիման վրա, այլ կորուստներ կամ վնասներ։ 2 0 0 6377
Находится в правительстве РА Обсуждалось 23.07.2021 - 08.08.2021 Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթը հաստատելու մասին Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) մինչև 2030 թվականը ռազմավարությամբ Հայաստանի Հանրապետության հետանկախացման շրջանում առաջին անգամ փորձ է արվում ձևակերպել երկրի պետական կառավարման համակագի վերափոխման ու արդիականացման համապարափակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները և դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը: ՀԿԲ ռազմավարությունը հենվում է մինչ օրս պետական կառավարման համակարգի և ենթահամակարգերի ձևավորման, կայացման ու զարգացման ուղղությամբ իրականացված գործընթացների, ձեռքբերումների ու կուտակված դրական փորձի, ձախողումների ու քաղված դասերի վրա: Ռազմավարության մշակման համար առանցքային նշանակություն են ունեցել 2020 թվականին երկրին պատուհասած ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի և Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում պետական կառավարման համակարգում դրսևորված լրջագույն մարտահրավերներն ու խորքային խնդիրների հետ առերեսումը: Հանրային կառավարման բարեփոխումների արժեքային առանցքը մարդն է՝ քաղաքացին ու հանրային ծառայողը: Բարեփոխումների ռազմավարական մոտեցումը կառուցվում է «միասնական» կամ «ինտեգրված» կառավարության (Whole-of-the-Government) փիլիսոփայության շուրջ, որով խնդիր և նպատակ է դրվում ապահովել գործադիր իշխանության համակարգի ներդաշնակ, սիներգիկ, արհեստավարժ, տեխնոլոգիահենք առաջադեմ լուծումներով և պատասխանատու գործունեությունը: Հանրային կառավարման բարեփոխումների հենման կետը պետության և հասարակության արժեքային հիմքն է ու սոցիալ-մշակութային համատեքստը, պետության արդիականացման օրակարգը, պետություն-հասարակություն փոխհարաբերությունների բնույթի, ծավալների և ձևի վերարժևորումը՝ առաջադեմ հասարակություն և պետություն կայացնելու ճանապարհին, հանրային-պետական շահի և քաղաքական գործընթացների հավասարակշռումը՝ հօգուտ երկրի կայունության, անվտանգության և զարգացման: Բարեփոխումների ռազմավարական տեսլականով սահմանվում են ապագայի պետության յոթ բնութագրիչներ՝ մարդակենտրոն, արդար, կայուն, պատասխանատու, դինամիկ, նորարար, օպտիմալ: Այս որակին հասնելու ճանապարհային քարտեզը նախագծվում է յոթ ռազմավարական (քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ) և հորիզոնական (կարողությունների զարգացում, թվայնացում և ինովացիա, կայուն և ռեսուրսարդյունավետ գործելակերպեր) տիրույթների ուղղությամբ վերափոխման օրակարգերի ձևավորմամբ և գործողությունների նախանշմամբ: Ապագայի պետության վերափոխման ռազմավարական հորիզոնը մինչև 2030 թվականն է, միաժամանակ, Ռազմավարության իրագործումը նախատեսվում է 3 փուլով՝ այդպիսով բարեփոխումների շղթան դարձնելով ավելի արդյունքամետ, իրագործելի ու արդիական, ապահովելով դրանց միջև ժառանգականությունը և բարեփոխումների կենսունակությունն ընթացիկ զարգացումներին համահունչ։ Յուրաքանչյուր հաջորդ փուլի նախագծման համար պետք է հիմք ընդունվեն ընթացիկ ձեռքբերումները, արդյունքները և քաղված դասերը: Ռազմավարության մշակման հիմքում դրվել են կուտակված փորձը, տեղեկատվությունն ու գիտելիքը, ինչպես նաև՝ իրականացված փաստահավաք ու վերլուծական աշխատանքը հանրային կառավարման համակարգի առանձին տարրերի վերաբերյալ: Այդուհանդերձ, հիմնարար տվյալների և վերլուծական նյութերի էական սահմանափակումների պատճառով տարբեր ուղղություններով որդեգրված ռազմավարական բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով առարկայական միջամտություններ պլանավորելու և իրագործելու համար նախատեսվում են հետազոտական ու վերլուծական ծավալուն աշխատանքներ և միայն դրանց արդյունքներով արդեն՝ փաստահենք քաղաքականության մշակում: Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության փաթեթը ներառում է` Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարական տեսլականը, որով տրվում են բարեփոխումների ռազմավարական համատեքստը և ներկա վիճակի գնահատումը, բարեփոխումների հարացույցը, շրջանակը և փուլերը. Հանրային կառավարման բարեփոխումների 1-ին փուլի՝ 2021-2023 թթ. օրակարգը՝ ներառելով ռազմավարական տիրույթների մասով բարեփոխումների ուղղությունները, նպատակներն ու շրջանակը, վիճակի գնահատումը, ճանապարհային քարտեզն ու արդյունքային շրջանակը․ Հանրային կառավարման բարեփոխումների կառավարումը, այդ թվում՝ կառավարման ինստիտուցիոնալացման հարցերը, մոնիտորինգի, հաշվետվողականության և գնահատման համակարգը, ռիսկերի մատրիցան և դրանց հասցեագրման միջոցները, հանրային հաղորդակցության և իրազեկման հարցերը։ Հանրային կառավարման համապարփակ բարեփոխումները Հայաստանի կառավարման կարգի, պետություն-հանրություն փոխհարաբերությունների սահմանադրական և արժեքային հիմքերի ձևավորման ու արդիականացման, ազգային անվտանգության ու զարգացման օրակարգերի մշակման ու արդյունավետ իրագործման երաշխիքն են և որպես այդպիսին՝ առաջնահերթություն են Կառավարության համար՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից: Հանրային կառավարման բարեփոխումների համար ուղենշային են երկրի զարգացման ռազմավարական օրակարգը, Հայաստանի 2020-2050 վերափոխման ռազմավարությունը, ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների, Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, երկրի կողմից գլոբալ և միջազգային առնչվող օրակարգերի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: Նշվածների մասով վերաբերելի և ընդունելի նպատակադրումներն ու թիրախները հաշվի են առնվելու ՀԿԲ բարեփոխումների իրականացման շրջանակներում։ 8 2 2 15116
Обсуждалось 03.06.2021 - 20.06.2021 «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը տեսական մակարդակում կնպաստի արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը, իսկ գործնականում կնպաստի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանը և միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմանը: 0 0 0 5213
Обсуждалось 12.05.2021 - 27.05.2021 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-266-Ն օրենքում հստակեցվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։ 5 2 0 5971
Обсуждалось 19.04.2021 - 04.05.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող ստուգումների ստուգաթերթերի համապատասխանեցումը գործող օրենսդրությանը և նախադրպրոցական կրթության բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ իրականացման ապահովումը: 4 1 0 5137
Обсуждалось 12.04.2021 - 27.04.2021 «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծեր ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է դեղերի շրջանառության ոլորտում գործնականում գոյություն ունեցող ոչ իրավաչափ վարքագծի նկատմամբ արգելանք սահմանող իրավական նորմերի սահմանման, ըստ այդմ՝ ոլորտի վերահսկողության նպատակով արդյունավետ ու գործուն գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում լրացնելու և առավել հստակորեն կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտում երեք կարևորագույն ուղղություններում առկա իրավական բացերը՝ սահմանելով Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի կամ դեղանյութերի կամ դեղաբուսական հումքի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի պահպանման արգելք, կանոնակարգելու հետկանչի իրականացման հետ կապված հարաբերությունները, նախատեսելու արգելք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դողատոմսով դեղերի իրացման համար։ 3 0 0 5634
Обсуждалось 17.03.2021 - 01.04.2021 «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում, որը իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո, հնարավորություն կընձեռի վերահսկողություն իրականացնել, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պայմանների և պահանջների զատ, նաև նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պայմանների և պահանջների նկատմամբ: 5 0 0 5547
Обсуждалось 12.01.2021 - 31.01.2021 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը կարող են վերանայվել նաև այն դեպքերում, երբ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը հաստատվել է Եվրոպական դատարանի կողմից և անձի խախտված իրավունքների վերականգնումը հնարավոր է բացառապես դատական ակտի վերանայման դեպքում։ Միաժամանակ, առաջարկվում է վերանայել Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում արձանագրող վճռի, որոշման հիման վրա ներպետական մակարդակում գործերի անվերապահ վերաբացումներ նախատեսող իրավական դրույթները՝ դատարաններին հնարավորություն տալով յուրաքանչյուր դեպքում գնահատել, թե արդյոք բացառապես գործի վերաբացմամբ է հնարավոր անձի խախտված իրավունքների վերականգնումը։ 0 0 0 6002