Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը: Անդամակցումից ի վեր մշակվել և իրականացվել է 4 գործողությունների ծրագիր և իրականացրել հետևյալ բարեփոխումները՝
- 2015 թվականին ստացել է ԲԿԳ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Չեմպիոնի կոչում՝ Տեղային մակարդակում «Խելացի համայնք» մասնակցայնության գործիքով
- ԲԿԳ գործընթացի միջոցով Հայաստանը ապահովեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնության (EITI) պահանջները և դարձավ նախաձեռնության անդամ
- ԲԿԳ շրջանակներում ստեղծվեց E-draft իրավական ակտերի պորտալը: Սա որոշումների կայացման համար ուղիղ մասնակցության գործիք է բոլոր քաղաքացիների համար՝ առանց տարիքային, մասնագիտական և այլ խտրականությունների
- ԲԿԳ շրջանակներում կիրառվեց Crowdsourcing գործիքը: ԲԿԳ գլոբալ գործընթացում այս գործիքը դարձավ լավ օրինակ մյուս մասնակից կառարավությունների և տեղային իշխանությունների համար: Բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց մասնակցությունը և ներդրումը ունենալ ԲԿԳ գործողությունների մշակման փուլում՝ համաձայն ԲԿԳ կողմից սահմանված պահանջների
- Բարելավվեց տեղային մակարդակում ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ. Ներդրվեցին ավագանու նիստերի հեռարձակում` հետադարձ կապի հնարավորությամբ և համայնաքային ծառայությունների հասանելիություն և այլն:
- Պետական բյուջեի միջոցների հաշվին գործուղվող պաշտոնյաների հաշվետվությունների հրապարակում
- ՍտեղծվեցԻնտերակտիվ բյուջե Բաց տվյալների ձևաչափով:
- Հայաստանը դարձավ Իրական սեփականատերեր առաջնորդների թիմի անդամ: Ներդրվեց Իրական շահառուների բացահայտման ինստիտուտ՝ Պետական ռեգիստրի շրջանակներում: 2023 թվականից Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները ներկայացնելու են իրենց կազմակերպության իրական շահառուներին: ՀՀ կառավարությունը ստորագրեց համագործակցության հուշագիր «Բաց շահառու» կազմակերության հետ: Հայաաստանը առաջին երկրներից էր, որ կիրառեց «Բաց շահառու» կազմակերպության կողմից մշակված չափորոշիչները
- Հայաստանում ներդրվեց Հանրագրերի համակարգի ինստիտուտը:
- Ներդրվեց քաղաքացիների հետադարձ կապի ապահովում պետական ծառայությունների վերաբերյալ՝ https://gnahatir.am/am/
- ՀՀ կառավրությունը ԲԿԳ-Հայաստան 2018-2020 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացրեց՝
- 24 և ավելի դեմ առ դեմ և Town hall հանդիպումներ ՀՀ բոլոր մարզերում: Հանդիպումները կայացել են քաղաքացիական հասարակության (ՔՀ) գործընկերների աջակցությամբ
- 10 և ավելի թեմատիկ հանրային քննարկումներ և հանդիպումներ ՔՀ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
- Հանձնառությունների վերաբերյալ իրազեկում հանրային հեռուստատեսությամբ՝1, 2, 3, 4, 5
- Թեմատիկ հեռուստահաղորդումների ստեղծում ՔՀԿ գործընկերների հետ համատեղ՝ «Բաց կառավարում» հաղորդաշարներ Իրական շահառուների գործընթացի վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հետ
- 11 հանձնառություն՝ 6-ը քաղհասարակության առաջարկությամբ
- 5 օրենսդրական նախաձեռնություն և փոփոխություն
- ՀՀ կառավարության բարձր մակարդակի մասնակցությունը ԲԿԳ գագաթաժողովին Կանադայում
- Համագործակցություն «Միջազգային բյուջեի նախաձեռնության» (International Budget Initiative) հետ՝ համագործակցության արդյունքում առաջին անգամ մշակվեց Հայաստանի «Բաց բյուջե» հետազոտությունը
- Կոռուպցիայի ընկալման համաթվի բարելավում
- 2020 թվականինԳյումրի-Վանաձոր համայնքները միացան Տեղային-ԲԿԳ-ին , 2022 թվականին էլ՝ Երևան քաղաքը և Արմավիր համայնքը դարձան ԲԿԳ նոր անդամներ
- Մեկնարկեց սերտ համագործակցություն Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ՝ տեղական ժողովրդավարության և բաց կառավարման գործընթացի սկզբունքների իրականացման հարցում
- ԲԿԳ-Հայաստան նախաձեռնությունը միացավ գործընկեր՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովի՝ նպաստելու ՀՀ կողմից ստանձնած հանձնառությունների լավագույնս և ներառական իրականացմանը
- Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում (USAID, UNDP, UN, ADB, GIZ, WB, EU, EC, UK Embassy)
- Մշակվեց ԲԿԳ-Հայաստան պաշտոնական կայքը՝ https://ogp.gov.am/hy/
- 2022 թվականի մայիսի 18ին «Բաց շաբաթի ընթացքում» կայացավ «Բաց կառավարման կանայք» միջոցառումը: