Комитет государственных доходов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 05.11.2019 - 22.11.2019

«Այն գործունեության ոլորտները սահմանելու մասին, որոնցում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել իրենց նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսատուրքերի և հարկերի ներմուծման հնարավորության սեղծումն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար առանց մաքսատուրքերի հարկերի վճարման նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար:
0 5800

В стадии разработки

Обсуждалось 25.10.2019 - 15.11.2019

«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ 2/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կապահովվի Հյուսիսային մաքսատուն-վարչության Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում գտնվող ստորաբաժանման տարածքում ԱՏԳ ԱԱ 8702-8705 ապրանքային դիրքերին դասվող, «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձևակերպման ենթակա, ինչպես նաև վերոնշյալ ապրանքային դիրքերին դասակարգվող և ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման համար:
0 7539

В стадии разработки

Обсуждалось 21.10.2019 - 06.11.2019

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով  նախատեսվում է հարկային և մաքսային մարմինների համար որպես օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակ նախատեսել նաև  հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտումը, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի /այսուհետ՝ ՊԵԿ/ խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը:
1 8293

В стадии разработки

Обсуждалось 21.10.2019 - 06.11.2019

««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքը իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում չի վերականգնվում տվյալ գույքի իրացումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունների գումարը, իսկ պարտապանի կողմից գնորդներին տրամադրվում են հարկային հաշիվներ, որոնց հիման վրա գնորդները հաշվանցում են իրացումից առաջացած հարկային պարտավորությունները:
3 7783

Обсуждалось 14.10.2019 - 29.11.2019

«Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը:
1 8782

Обсуждалось 26.09.2019 - 11.10.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստացված ծառայությունների, աշխատանք­ների դիմաց կատարված վճարումները համարվում են այդ ծառայութ­յուն­ները, աշխա­տանք­ները ստացած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատար­ված վճարումներ, իսկ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:
2 7319

Обсуждалось 30.08.2019 - 14.09.2019

««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորմամբ հիմնադրամները պարտավոր են հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/։ Նշված գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու նպատակով, Նախագծով նախատեսվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում՝ հնարավորություն տալով հիմնադրամներին անվճար հրապարակելու հաշվետվությունները։
1 9814

Обсуждалось 30.08.2019 - 14.09.2019

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:
11 13300

В стадии разработки

Обсуждалось 18.07.2019 - 03.08.2019

««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումների ժամանակավրեպության և անհարկի ուռճացված վարչարարության հանգամանքով, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխան  ոչնչացում ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքների անմիջական կազմակերպման և վերահսկման, ըստ այդմ նաև, ընթացակարգի շրջանակներում մաքսային հսկողության ավարտի հարցերում, ինչով և բարդություններ են առաջանում հայտարարատուների համար: Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ոչնչացում  մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները իրականացվում են ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի կողմից, որի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալն է, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մեկական և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երկու (հարկային և մաքսային գծով) ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմի գերատեսչական բազմազանությունն ու թվաքանակը օբյեկտիվորեն դժվարացնում է դրա աշխատանքի կազմակերպումը, մասնավորապես թե նիստերի գումարման առումով, և թե ոչնչացման աշխատանքներին անմիջական մասնակցության առումով, հատկապես ոչնչացում ընթացակարգով ապրանքների հայտարարագրման դեպքերի հաճախականացման պայմաններում: Հարկ է հաշվի առնել նաև, որ հանձնաժողովի անդամները հանձնաժողովի կազմում աշխատանքը ստիպված են զուգակցել են իրենց անմիջական պարտականությունների կատարման հետ: Բացի այդ օբյեկտիվորեն հիմնավորված չէ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված 17 ընթացակարգերից հատկապես այս մեկի շրջանակներում մաքսային գործառնությունների իրականացման գործընթացին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի մակարդակով պաշտոնատար անձի, ինչպես նաև պետական 7 այլ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:
0 7234