Министерство окружающей среды

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 02.12.2019 - 17.12.2019

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրհուսի կոնվենցիայի ամբողջական կիրարկումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտին հնարավորություն կընձեռի  պաշտպանել հանրային շահն ու անվտանգությունը՝ ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում։
5 10911

Проект принят

Обсуждалось 28.11.2019 - 13.12.2019

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի ընդունմամբ կապահովվի  համայնքում իրականացվող էկոլոգիական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության և դաստիարակության ծրագրերի, ինչպես նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառին վերաբերվող գործողությունների, միջոցառումների իրականացումը
0 6970

Проект принят

Обсуждалось 30.10.2019 - 14.11.2019

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Վերջին տարիների ընթացքում Սևանա լճի  ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում  Սևանա լճի ջրի որակի և մաքրության վրա, քանի որ լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր: Վերջիններս գումարվելով ծառաթփային բույսերի փտման հետևանքով գոյացող տոքսիկ նյութերին  խիստ բացասական ազդեցություն  կունենա լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից և պլանկտոնից,  ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները և խեցգետինը, ինչպես նաև ջրլող թռչունները: 2019-2021թթ. ՄԺԾԾ-ով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հաշվարկները, քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը կատարվել են 2018 թվականին դաշտային հետազոտությունների և չափագրման աշխատանքների մեթոդով, որում ընդգրկված են եղել ծովի մակարդակից մինչև 1903.5 մետր բարցարձակ նիշն ընկած մաքրման ենթակա տարածքները, ներառյալ ջրածածկման ենթակա ցամաքային տարածքները:       2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Հիմք ընդունելով ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա տարածքների քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերը ՝ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019թ․ մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ։ Անտառմաքրման աշխատանքների իրականացումը նախատեսված էր ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության  Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 7-րդ կետով, ինչի գործողության ժամկետը ավարտվել է 2015 թվականին։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է վերոնշյալ աշխատանքների կատարման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից։
0 6859

Обсуждалось 18.10.2019 - 03.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1252-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1071-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  հոկտեմբերի 5-ի N 1252-ն որոշման  մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N  1071-ն  որոշումն  ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կտարանջատվեն ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթները, դրանց իրականացման լիազորությունները կվերապահվեն համապատասխան լիազոր մարմիններին։
0 7349

В стадии разработки

Обсуждалось 27.09.2019 - 06.12.2019

"Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծում՝ ներառված մի շարք հասկացություններ տրվում են նոր խմբագրությամբ, ինչպես նաև լրացվում է նոր հասկացություններով, հստակեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, անտառների կայուն կառավարման և վերահսկողության ոլորտում պետական լիազորված մարմինների, ինչպես նաև անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների, անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները, միաժամանակ վերջինիս դեպքում ներկայումս լիազորություններ սահմանված չեն։ ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անտառները և անտառային հողերն ունեն բազմագործառնական նշանակություն, անտառների գործառնական նշանակությունը սահմանվում է անտառկառավարման պլաններով, բազմագործառնական գոտիավորման միջոցով, տարանջատվել և հստակեցվել են անտառային ֆոնդի պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման դրույթները: Անտառային տնտեսության վարումն իրականացնելու համար նախատեսվում են երկարաժամկետ և տարեկան գործողությունների պլանների առկայություն, ամրագրվել է ժամկետ, որի ընթացքում ծառազրկված անտառային հողերում պետք է իրականացվի անտառվերականգնման աշխատանքներ, նախապես ունենալով անտառվերականգնման նախագծեր, հստակեցվել և լրացվել են անտառօգտագործման տեսակներն անտառներում և անտառային հողերում:
2 9035

В стадии разработки

Обсуждалось 18.09.2019 - 04.10.2019

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 552 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները մաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
0 8344

В стадии разработки

Обсуждалось 17.09.2019 - 04.10.2019

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում: Նախագծով  լրացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար, ինչպես նաև ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման հետ, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլն:
2 8060

Проект принят

Обсуждалось 10.09.2019 - 25.09.2019

"ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Կառավարության որոշման նախագիծ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է  ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի  բնական պաշարների կայուն օգտագործմանն  ուղղված 2020թ. նախատեսված  ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը: Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների  տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից: Ներկայումս  առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:
1 9301

В стадии разработки

Обсуждалось 03.09.2019 - 24.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հէկերը՝ այդ թվում նաև փոքր հէկերը, որպես ջրօգտագործող չեն հանդիսանում ջրային ռեսուրս սպառող: Գետավազանում ըստ գետի երկարության հէկերը ջրառ են կատարում և նույն քանակությամբ ջուրը հետ են վերադարձնում գետ՝ պահպանելով էկոլոգիական հոսքը:Գետի վրա մի քանի հէկերի առկայության դեպքում ջրային ռեսուրսը կարող է օգտագործվել մի քանի անգամ: Գետավազանի ներսում հէկերի կողմից ջրային ռեսուրսի մի քանի անգամ օգտագործումը համարվում է ջրային ռեսուրսի կրկնակի կամ բազմակի օգտագործում:Ջրավազանի տարածքում շահագործվող հէկերի և փոքր հէկերի փաստացի ջրառի գումարային ծավալները մի քանի անգամ գերազանցում են ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 16-ի <<Հարավային  ջրավազանային  տարածքի  2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին>> N539-Ն որոշմամբ նախատեսված ջրառի ծավալները, ինչն առաջացնում է թյուր ընկալում:
4 7854