В стадии разработки
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» , «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ
-
0 - За
-
0 - Против
Նախագծի ընդունմամբ սահմանվում են մի շարք հասկացություններ և նախատեսվում են կառավարության և պետական լիազոր մարմնի համար ոլորտային որոշ լիազորություններ, որոնք հնարավորություն են տալու իրականացնելու ոլորտային հարաբերությունների լիարժեք իրավակարգավորում՝ ապահովելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը: Բացի այս, տնտեսավարողների համար նախատեսվելու է պարտականություն՝ պետական համապաստասխան մարմնի սահմանված պահանջի դեպքում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև կսահմանվի մեկանգամյա օգտագործման տարաներով օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման արգելք:
Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսավարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար, ինչն ուղղված է ամբողջական դարձնելու իրավական գործիքների այն համախումբը, որոնք միտված են լինելու ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների իրավակարգավորմանը առանց բացթողումների և լրիվությամբ: Արդյունքում դա հնարավորություն կտա լուծելու բնապահպանական որոշ խնդիրներ և ապահովելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը:
-
Обсуждалось
11.03.2022 - 26.03.2022
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы, Охрана природы, Экономика
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 3995
Принт