Обсуждалось 20.05.2024 - 04.06.2024 ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՉԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաներ (E-VISA) տրամադրելու գործառույթը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարությանը։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է ավելացնել որոշ դրույթներ ՝ ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների աշխատակիցների հավատարմագրման հարաբերությունները կարգավորելու նպատակով: Միաժամանակ, նախատեսվում է վիզայի տրամադրումը մերժելու լրացուցիչ հիմքերի սահմանում, ինչպես նաև մերժման մասին դիմումատուին ծանուցման միջոցով հայտնելու եղանակ: 1 6 0 2016
Обсуждалось 08.05.2024 - 23.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում որոշմամբ հաստատված դիվանագիտական ծառայության պաշտոնները և դասային աստիճանները կհամապատասխանեցվեն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի ներկայիս կարգավորումներին: 0 1 0 1511
Обсуждалось 08.05.2024 - 23.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԱՐԳԻ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման դրույթներն արդիականացնելու, ինչպես նաև ներկայիս, այդ թվում՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներին համապատասխանեցնելու ծավալուն փոփոխությունները հաշվի առնելով, նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1348-Ն որոշումը և գործուղումների հետ կապված հարաբերությունները կարգավորել նոր իրավական ակտով: 0 6 0 1523
Обсуждалось 03.04.2024 - 18.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) փոխադարձության սկզբունքի հիման վրա վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման 76-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) ազատելով վարորդական վկայական ստանալու համար պետական տուրքի անդորրագիր ներկայացնելու պահանջից: 2 8 0 1780
Обсуждалось 03.04.2024 - 18.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) կազատվեն ՀՀ-ում վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարից՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա: 2 9 0 1614
Обсуждалось 25.03.2024 - 09.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ««Հայաստանի Հանրապետության դրոշի և Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում առաջարկվող փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության որոշման հավելվածներում ՀՀ դրոշի և զինանշանի՝ տարբեր գունային մոդելներով արժեքներում առկա է գույնի և գույնին համարժեք թվային արժեքի անհամապատասխանություն։ 2 35 1 2191
Обсуждалось 25.03.2024 - 09.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրում են տեխնիկական բնույթ: Մասնավորապես, հստակեցվում են փակ և բացօթյա տարածքներում տեղադրված ՀՀ դրոշի և դրոշաձողի օպտիմալ չափսերը: 2 9 0 4204
Обсуждалось 01.02.2024 - 22.02.2024 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի համապատասխան հոդվածը լրացնել դրույթով, որը կարող է հանդես գալ որպես լիազորող նորմ՝ ներկայումս գործող ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 1561-Ն որոշման մեջ զգալի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը շրջանառելու համար: 2 10 0 2052
Обсуждалось 13.12.2023 - 28.12.2023 «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությամբ, որով հնարավոր կլինի ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման դրույթները տարածել նաև պետական կառավարման համակարգի մարմիններ չհանդիսացող պետական մարմինների վրա: 1 1 0 1784