Министерство экономики

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 23.01.2025 - 17.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով ներկայացվող լրացումն ու փոփոխությունը հիմք կհանդիսանան կառուցապատման ոլորտում բազմաբնակարան շենքերում կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող  բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ (օրինակ՝ հոսանքի լարերի անցկացում, սալիկների տեղադրում և այլն) սահմանելու և շահագործման ենթակա բնակարանների համար համապատասխան՝ նվազագույն չափանիշներ ներառող եզրակացություն տրամադրելու մեխանիզմի ներդրման համար, ինչը կնպաստի կառուցապատման ոլորտում նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ու իրականացմանը և լուրջ խթան կհանդիսանա կառուցապատման ոլորտի զարգացման համար:
0 944

Обсуждалось 20.01.2025 - 04.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1176-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցային սպանդի ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրել ծառայության ծախսերի մասնակի փոխհատուցում։  
0 1619

Обсуждалось 13.01.2025 - 28.01.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառումը և բնակավայրերի ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառման (այսուհետ` միջոցառում) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ագրոպարենային ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցով նախագծով սահմանված բնակավայրերում գյուղատնտեսական գործունեության իրականացման համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:
0 1689

В стадии разработки

Обсуждалось 08.01.2025 - 23.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ օպցիոնի պայմանագրերի կնքման և կատարման համար:
0 1217

Обсуждалось 08.01.2025 - 24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների իրացվելության հետ կապված  ռիսկերի մեղմմամբ,  Հայաստանի Հանրապետությունում արտադրության շղթայի երկարացմամբ,  տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու խթանմամբ և արտադրության ծավալների ընդլայնմամբ՝  ապահովելով տնտեսական աճ և զբաղվածության մակարդակի բարձրացում։
0 939

Обсуждалось 08.01.2025 - 24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև՝ տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
0 1046

Обсуждалось 07.01.2025 - 30.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է լուծել վեր հանված գործնական խնդիրներն` ապահովելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության առավել ճկուն և կանխատեսելի իրավական միջավայր:
2 1037

В стадии разработки

Обсуждалось 27.12.2024 - 13.01.2025

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը նպատակաուղղված են ապահովելու ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաև կանխարգելելու վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձանց ոչ իրավաչափ վարքագծի կատարումը կրկնելու դեպքերը։
0 2035

В стадии разработки

Обсуждалось 24.12.2024 - 08.01.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նպատակ ունենալով ներքին շուկայում ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի միջև՝ առաջարկվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքը սահմանել բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ կլինկերի նույն ընթացակարգով  ներմուծումը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիզների տրամադրման համար գանձել պետական տուրք՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով։ 
0 1058