Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство экономики

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 10.03.2025 - 25.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտի ու պայմանների ստեղծմամբ, ենթակառուցվածքների կառուցման պայմանները դյուրինացնելու, այդ թվում ներդրումային ծրագրի ավարտը և կառուցված ենթակառուցվածքի ծախսը հավաստող աուդիտորական հաշվետվություն կատարելու նախընտրելի աուդիտորական ընկերությունների  սահմանափակման վերացմամբ։
Մնաց {days} օր
0 2882

Обсуждалось 05.03.2025 - 20.03.2025

«Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքի նախագիծ «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու, այդ արտադրանքի անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները։ Օրենքի գործողությունը տարածվում է ոչ պարենային ամբողջ արտադրանքի վրա՝ անկախ վաճառքի ձևից։ Օրենքը չի տարածվում՝ ծառայությունների և աշխատանքների, օգտագործված արտադրանքի, դեղամիջոցների, բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական սարքավորումների, պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների հետ կապված իրավահարաբերությունների վրա։
Մնաց {days} օր
0 2973

Обсуждалось 04.03.2025 - 24.03.2025

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 3153

Обсуждалось 28.02.2025 - 16.03.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով տոմատի մածուկի ներմուծման գլխավոր լիցենզիա տրամադրելու համար սահմանել պետական տուրք։
Մնաց {days} օր
0 3426

Обсуждалось 24.02.2025 - 11.03.2025

«2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Ծրագիր) ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառման շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2025 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է տնտեսության ճյուղերի ինովացիոն, ինչպես նաև ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 13,558.5 հազ. դրամ:
Մնաց {days} օր
1 2953

Обсуждалось 21.02.2025 - 08.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը նպատակաուղղված է ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների կատարման ապահովմանը։
Մնաց {days} օր
0 3579

Обсуждалось 20.02.2025 - 12.03.2025

«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 3606

Обсуждалось 17.02.2025 - 04.03.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի գյուղատնտեսական տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի  իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 3235

Обсуждалось 17.02.2025 - 04.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով որոշ դրույթների փոփոխության՝ շահառուի և կապալառուի հարաբերությունների հստակեցման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 3606
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: