«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
25.02.2025
Հաշվի առնելով «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի՝ - 4-րդ հոդվածի (Ստանդարտացման սկզբունքները) 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը, որոնք պահանջում են միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում, - 14-րդ հոդվածի (Ազգային ստանդարտները) 1-ին մասի 2-րդ կետը, որը թույլ է տալիս միջազգային և տարածաշրջանային ստանդարտների ընդունումը որպես ազգային ստանդարտներ, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը (Մատչելիությունը), և ելնելով ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 943-Լ որոշմամբ հաստատված Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկից, մասնավորապես՝ - 3-րդ միջոցառումից, որը նախատեսում է ապրանքներին և ծառայություններին մատչելիության ապահովման նպատակով տեխնիկական պահանջների սահմանում, - 6-րդ միջոցառումից, որը վերաբերում է վեբ բովանդակության մատչելիության ապահովմանը, և հաշվի առնելով Հաշմանդամության իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1), որոնք ընդգծում են մատչելիության ապահովման անհրաժեշտությունը, առաջարկում ենք ներառել հետևյալ ISO ստանդարտները որպես ազգային ստանդարտներ կամ դրանց հիման վրա մշակել ազգային ստանդարտներ. 1) ISO 21542:2021 – Շինարարություն – Մատչելիության և կիրառելիության ապահովում 2) ISO 9999:2022 – Աջակցող ապրանքներ – Դասակարգում և տերմինաբանություն 3) ISO/IEC 40500:2012 (WCAG 2.0) – Վեբ բովանդակության մատչելիություն։