Обсуждалось 31.07.2024 - 15.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։ 1 4 0 1582
В стадии разработки Обсуждалось 25.06.2024 - 10.07.2024 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը և ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։ 8 2 0 2470
Обсуждалось 23.05.2024 - 13.06.2024 «Պետական ծառայողի կատարողականի կառավարման, կատարողականի գնահատման հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման և հարակից օրենքների և որոշումների նախագծեր Նախագծերի փաթեթով նախատեսվում է արդիականացնել կատարողականի գնահատման համակարգը, որով կնախատեսվի անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմաններ։ 0 11 0 2551
Обсуждалось 22.03.2024 - 08.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 20-ի «Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշմամբ սահմանված հավելվածի Ձև N 2-ը անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ։ 0 7 0 2082
Обсуждалось 22.03.2024 - 08.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 3-Ն որոշմամբ սահմանված հավելվածի N 3 ցանկն անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ։ 0 6 0 1976
Обсуждалось 01.02.2024 - 16.02.2024 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի բազմաթիվ փոփոխությունների արդյունքում որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական, շարահյուսական բնույթի սխալները, Օրենքի 9-րդ և 16-րդ հոդվածների բովանդակությունը համապատասխանեցվում է այդ հոդվածների վերնագրերին։ Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանել նաև այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զբաղեցնում է պետական պաշտոն (պաշտոններ)։ Լրացուցիչ արձակուրդային վճարը (գործող օրենքով՝ միանվագ արձակուրդային վճարը) արձակուրդի օրերին համամասնորեն վճարելու կարգավորմամբ գործատուի համար աշխատանքից ազատվող պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձից հետգանձումներ կատարելու, սոցիալական վճարի վերահաշվարկ կատարելու և դրանով պայմանավորված վերահաշվարկի արդյունքում առաջացած տարբերության չափով գործատուի համար սոցիալական վճարի լրացուցիչ պարտավորություն առաջանալու դեպքերը կբացառվեն: Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանեցվում է«Հանրային ծառայության մասին» օրենքին, իսկ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին։ 6 16 1 3633
Обсуждалось 04.12.2023 - 19.12.2023 ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված սկզբունքները (պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը, պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը) պահպանելու նպատակով Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան։ 1 5 0 2310
В стадии разработки Обсуждалось 14.11.2023 - 29.11.2023 «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան աշխատողների վարձատրության վերլուծությունը իրականացնել յուրաքանչյուր տարի պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված փորձագետների վարձատրության շրջանակում։ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով կսահմանվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով անձնական գործ ունենալու կամ անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու իրավական ընթացակարգ, որն էլ հնարավորություն կտա մարդկային ռեսուրսների բազայի տվյալները հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակման և գործարկման համար։ 1 0 1 2706
В стадии разработки Обсуждалось 03.11.2023 - 18.11.2023 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքը, որի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով։ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 ամսվա ընթացքում: Հաշվի առնելով, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվելու է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ, որով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ ընդգրկելու անհրաժեշտությունը բացակայում է։ Նախագծի ընդունման արդյունքում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննության անցկացման իրավական դրույթները կհամապատասխանեցվեն «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված իրավական կարգավորումներին։ 1 1 1 2632