Добавить в избранное

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

0%100%

 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) շրջանակներում առաջարկվում է վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (այսուհետ՝ ԸԸՀ-ներ) վարձատրության վերաբերյալ կանոնակարգումները՝ Ընտրական օրենսգրքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ կատարված փոփոխությունների հաշվառմամբ։ Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում Օրենքը ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի համար նախատեսել է վարձատրություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի չափով, իսկ հանձնաժողովի անդամների համար` ԸԸՀ նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով վարձատրություն՝ Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում կամ ԸԸՀ-ի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, ընտրություններ  անցկացնելու դեպքում։ Առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված վարձատրությունը նախատեսել միայն համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու անդամների ընտրությունների դեպքում։ Մյուս՝ մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների համար նախատեսել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով վարձատրություն: Նման մոտեցման հիմքում դրված է աշխատանքի ծավալը, որը կատարում են ԸԸՀ-ները։

Նախագծով առաջարկվում է նաև նույն տրամաբանությունը պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների, ինքնավար և հայեցողական պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկելու համար։

Նախագծով առաջարկվում են նաև տեխնիկական բնույթի շտկումներ։

  • Обсуждалось

    07.03.2025 - 28.03.2025

  • Тип

    Закон

  • Область

    Гражданская служба

  • Министерство

    Офис гражданской службы Аппарата Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 437

Принт