В стадии разработки Обсуждалось 19.04.2023 - 04.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումներն իրականացնել առանց նախապես չհամաձայնեցնելու ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված: Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով: 2 3 0 2991
В стадии разработки Обсуждалось 18.04.2023 - 03.05.2023 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍԵՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1799-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և փրկարարական ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1799-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով, միաժամանակ՝ բարձրացնելով ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ, կմեծանա Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչի արդյունքում համակարգը կհամալրվի բանիմաց կադրերով, ինչպես նաև կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից: 4 1 9 3018
В стадии разработки Обсуждалось 18.04.2023 - 03.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի թիվ 728-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությամբ նախատեսված իրավասու մարմինների ցանկը կընդլայնվի՝ Արձանագրությունը ստորագրած կողմերի հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ 0 1 0 2804
В стадии разработки Обсуждалось 11.04.2023 - 26.04.2023 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ունենալով նպատակ շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձևավորվել մարզային մակարդակում (նաև Երևան քաղաք) ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը: Մարզային մակարդակում քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կադրային համալրումը նախագծային լուծումներով առաջարկվում է իրականացնել պարեկային ծառայության օրինակով՝ մրցութային տարբերակով, որի շրջանակներում դիմորդները կանցնեն քրեական ոստիկանի որակավորման նախնական կրթական ծրագիր։ Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։ Հատկանշական է, որ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են: Միաժամանակ, Ոստիկանության կառավարման համակարգում օպտիմալ լուծումներ ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե հանդիսանալու են Ոստիկանության պետի տեղակալներ։ 15 2 0 5456
В стадии разработки Обсуждалось 10.04.2023 - 25.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 54 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի N 54-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի բնակվելու (գտնվելու) վայրում լուսանկարահանում իրականացնելու և մատնադրոշմները վերցնելու դեպքերն ու կարգի իրականացման, ինչպես նաև փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագրի իրականացման շարունակականությունը, իսկ ահա աշխատանքային գործունեության հիմքով տրամադրվող ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կիրականացվի առավել հստակ և համապարփակ կարգավորումների համաձայն։ 1 2 0 2555
В стадии разработки Обсуждалось 05.04.2023 - 20.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հահաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար վճարներ գանձելու և պայմանագիր կնքելու լիազորությունը կվերապահվի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ 2 2 0 2685
В стадии разработки Обсуждалось 31.03.2023 - 16.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տրանսպորտային միջոցների համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովումը, ինչը կնպաստի կոմիտեի գործառույթների և լիազորությունների առավել արդյունավետ իրականացմանը։ 4 7 1 2791
В стадии разработки Обсуждалось 30.03.2023 - 15.04.2023 ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ նախատեսվում է ներկայիս համայնքային ոստիկանության ու անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման ծառայության գործառույթները մեկտեղել միևնույն ծառայողի գործառութային պարտականությունների մեջ՝ վերջինիս օժտելով նաև ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնելու լիազորությամբ, ինչը մի կողմից հնարավորություն կընձեռի թիրախային արձագանքել համայնքի բնակչության կարիքներին, մյուս կողմից համայնքից զտել քրեական միջավայրը՝ վերջնարդյունքում արդարացնելով ոստիկանությունից համայնքի բնակչության ակնկալիքները: Այսպիսով, համայնքային ոստիկանությունը կվերածվի բազմաֆունկցիոնալ ոստիկանության, որը կնպաստի համայնքամետ գործունեության ամրապնդմանը։ 5 2 1 4498
В стадии разработки Обсуждалось 30.03.2023 - 14.04.2023 «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։ 5 8 0 3981