Обсуждалось 14.05.2024 - 29.05.2024 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է երկարաձգել 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով անձանց դիմել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար: 15 8 8 1504
Обсуждалось 10.05.2024 - 25.05.2024 «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. - Սահմանել իրական շահառուների հայտարարագրման՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտման հետ կապված վարչական վարույթի վերաբերյալ գործերը քննելու որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, նախատեսվում է վարչական վարույթը իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանձնացնել վարչական վարույթի 2 տեսակներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու վերաբերյալ և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու կամ իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելու կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներ, սահմանել յուրաքանչյուրի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական վարույթի և ակտի ընդունման ու ձևի վերաբերյալ. - սահմանել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացնելու պարտականության կատարումը ստուգելու նպատակով Գործակալության կողմից հարուցվող վարչական վարույթների համար իրավաբանական անձանց ընտրության ռիսկայնության չափանիշները. - նախատեսել, որ գրանցամատյանում իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների գրառման վերաբերյալ Օրենքով սահմանված կարգավորումների գործողությունը չի տարածվում նաև պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերությունների, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ. - Օրենքի նախագծում նախատեսել դրույթ, առ այն, որ եթե անհատ ձեռնարկատեր է հաշվառվում օտարերկրյա ֆիզիկական անձը, ապա պետական հաշվառման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերից բացի պետք է ներկայացնի նաև անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված. - Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը ներկայացնելու պահանջ՝ համապատասխանեցնելով Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին և ապահովելով նույնատիպ իրավիճակների համար օրենսդրությունից ակնկալվող միատեսակ կարգավորման հնարավորությունը. - Օրենքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացնել բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցե տրամադրելու վերաբերյալ սեփականատիրոջ համաձայնությամբ, որը կարող է հաստատվել նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով: - վերացնել Օրենքում առկա տեխնիկական վրիպակները. - Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի շարքում ներառել նաև 169.29-րդ հոդվածը, ինչը հնարավորություն կտա օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու վերաբերյալ վարույթների դեպքում ևս վարչական տույժը նշանակել իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: 1 1 4 1702
Обсуждалось 03.05.2024 - 18.05.2024 ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել հանրային իշխանության մարմիններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական և (կամ) համայնքային մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքակազմի միասնականության ապահովման, մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելու գործառույթը՝ համապատասխան լիազորությունների նախատեսմամբ, ինչպես նաև սահմանել Հանձնաժողովի և նշված կառույցների համագործակցության կառուցակարգերը: Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություններ իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, որի ընդունումը հնարավորություն կտա ապահովել հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործընթացների միասնականությունը՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերի կառավարման լիազորությունների ապակենտրոնացվածությունը։ 3 8 9 1656
В стадии разработки Обсуждалось 03.05.2024 - 18.05.2024 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված առանձին ծառայությունների տեսակների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում վերանայել կամ լրացնել շահերի բախման վերաբերյալ առկա կառուցակարգերը՝ դրանք համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին։ Բացի այդ, առաջարկվում է որպես պարտականություն սահմանել Օրենքի 33-րդ հոդվածով սահմանված վարքագծային դրսևորումներին հետևելը, իսկ նշյալ պահանջին չհետևելը սահմանել որպես կարգապահական պատասխանատվության հիմք: 5 11 13 1515
Обсуждалось 18.04.2024 - 03.05.2024 Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Նախագծով առաջարկվում է Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառել նաև հանրային պաշտպաններին, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին և տեղակալներին: 7 2 0 1466
Обсуждалось 16.04.2024 - 01.05.2024 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվն ավելացնել 28-ով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 3 հաստիքային միավորով, գործավարի 3 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 3 հաստիքային միավորներով: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը 6 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 6 հաստիքային միավորով, գործավարի 6 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 2 հաստիքային միավորներով: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմը 2 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 4 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 1 հաստիքային միավորներով: 3 0 0 1275
Обсуждалось 16.04.2024 - 01.05.2024 Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմն 3-ով, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմն 6-ով, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն 2-ով ավելացնելու առաջարկությանը: 3 0 0 1340
Обсуждалось 14.04.2024 - 02.05.2024 «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԷԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՑԱՆԿԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է ընդունել Կառավարության որոշում, որով կսահմանվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման՝ օրենքով նախատեսված եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը: Նախագծերով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշումներում` հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց` օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերները հրապարակային սակարկություններով և նվիրաբերության եղանակով իրացնելու հարաբերությունները կարգավորելու նպատակով: 0 1 0 1736
Обсуждалось 11.04.2024 - 26.04.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունմամբ կկարգավորվի, կպարզեցվի և հնարավորինս անխոչընդոտ կիրականացվի քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու գործընթացը, հնարավոր կլինի խուսափել գործընթացի անհարկի ձգձգումներից, կկրճատվեն գործընթացի իրականացման համար սահմանված ժամկետները և քրեկատարողական հիմնարկի ղեկավարին կտրամադրվի վերջնական արդյունքը՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու մասին որոշումը, և չի խախտվի բժշկական գաղտնիք պարունակող տվյալների փոխանցման կարգը։ 6 3 2 1644