Обсуждалось 28.06.2022 - 13.07.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Կոմիտեի հիմնադրման օրը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել որպես Կոմիտեի ծառայողների մասնագիտական տոն: 0 2 0 2939
Обсуждалось 27.06.2022 - 12.07.2022 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ամբողջ տեքստում «զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ» բառերը փոխարինել «զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» բառերով 0 1 0 3796
Обсуждалось 27.06.2022 - 12.07.2022 Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «որոշմամբ» բառը և երկրորդ նախադասությունը: 1 1 0 3247
Обсуждалось 22.06.2022 - 07.07.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին», «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է շտկել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի արդյունքում բացահայտված թերությունները և բացերը, ինչպես նաև սահմանել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման արդյունավետ համակարգ և բարձրացնել Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման արդյունավետությունը, ապահովել միջազգային պարտավորությունների կատարումը: 0 1 0 3806
Обсуждалось 21.06.2022 - 06.07.2022 «ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի կատարելագործումը, զարգացումը և ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: 1 1 0 2160
Обсуждалось 16.06.2022 - 01.07.2022 «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից հարկադիր կատարողի կողմից ներկայացված հարցումների հիման վրա կատարողական վարույթով պարտապանների և պահանջատերերի կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, քանակի և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավական հնարավորություն։ 2 0 0 3962
Обсуждалось 10.06.2022 - 27.06.2022 «Մինչդատական վարույթում էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել մինչդատական վարույթում էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները: 0 0 0 4250
Обсуждалось 08.06.2022 - 23.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակեցվում է ՔԿԱԳ գործակալության տարածքի հասկացությունը՝ դրանում ներառելով այն տարածքները, որոնք տրամադրված են գործակալությանը պայմանագրային հիմունքներով: Նշված տարածքներում ամուսնության հանդիսավոր արարաղությունը իրականացվում է լրացուցիչ ժառայությունների դիմաց գանձվող վճարներների դեպքում: 1 0 0 3189
Обсуждалось 07.06.2022 - 22.06.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին¦ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է Արդարադատության նախարարության «1093․ Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11001․ Հանրային պաշտպանության ծառայություններ» միջոցառման գծով 2022 թվականի երկրորդ կիսամյակի համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 10 հաստիքի համար հատկացնել հավելյալ միջոցներ՝ (33,532.980 հազ. դրամ՝ 429.910դրամ*6ամիս*10հաստիք*30%) պայմանավորված հանրային պաշտպանության շրջանակներում մատուցվող ծառայությունների քանակի աճով, ինչպես նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով, ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնության պատշաճ և որակյալ տրամադրումը: 6 0 0 3762