Добавить в избранное

В стадии разработки

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել հետևյալ իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումներում՝

  1. Ընտրական իրավունքի սկզբունքներ,
  2. Ընտրությունների նշանակումը և անցկացումը արտակարգ և ռազմական դրության դեպքում,
  3. Ընտրությունների հրապարակայնություն, ընտրողների իրազեկում,
  4. Այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը,
  5. Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը,
  6. Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը,
  7. Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը,
  8. Էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորությունը,
  9. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները,
  10. Ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը,
  11. Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը,
  12. Ընտրողների ցուցակների մատչելիությունը,
  13. Տեղամասային կենտրոնների մատչելիությունը և հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումը,
  14. Նախընտրական քարոզչության համար անվճար դահլիճներ տրամադրելը,
  15. Նախընտրական ծրագրերի վերաբերյալ հաղորդումների հրապարակում,
  16. Նախընտրական քարոզչությունը համացանցում,
  17. Քարոզչական պաստառներ,
  18. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն,
  19. Դիտորդական առաքելություն,
  20. Ընտրական հանձնաժողովները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները,
  21. Վերահաշվարկը,
  22. Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  23. Հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները,
  24. Կանանց ներկայացվածությունը համայնքի ավագանում:

Բացի վերոշարադրյալից, նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ:

  • Обсуждалось

    18.10.2023 - 02.11.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Финансовая, Территориальное управление и развитие, Чрезвычайные ситуации, Борьба с коррупцией, Публичная служба, Гражданская служба, Административные правонарушения, Информационные технологии

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3613

Принт

Предложения

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

02.11.2023

Կարծիք ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ 1. Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ Այսպես, Ընտրողը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը և դիտորդը իրավունք ունեն բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը կամ անգործությունը միայն այն դեպքերում, երբ դրանցով խախտվում են իրենց սուբյեկտիվ իրավունքները: Այսինքն՝ ընտրությունների ընթացքում տեղ գտած ընդհանուր բնույթի ընտրախախտումների առնչությամբ ընտրական հանձնաժողովների ձեռնարկած գործողությունները /անգործությունը/ կամ որոշումները բողոքարկելու իրավունք վերոնշյալ անձինք չունեն: Նույն կերպ իրավակիրառ պրակտիկայում չի ճանաչվում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը ո'չ ընտրական հանձնաժողովներում, ո'չ դատարաններում` ընդհանուր բնույթի ընտրախախտումների վիճարկման տեսանկյունից: Ընտրողներին, դիտորդներին, դիտորդական կազմակերպություններին ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավունքից զրկելու պրակտիկան հակասում է ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների բնագավառում սահմանված միջազգային չափորոշիչներին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ հրապարակված Ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկությունների բաժնում ներկայացվել է առաջարկ ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխելու վերաբերյալ՝ իրավունք վերապահելով քաղաքացիներին, տեղական դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին՝ դիմումներ ներկայացնելու ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, անօրինական քարոզչության իրականացման, ինչպես նաև ընտրությունների արդյունքների դեմ: ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 13.06.2016 թ. հաստատված համատեղ կարծիքով շեշտվել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արդեն իսկ առաջարկվել էր փոփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը` քաղաքացիներին, հավատարմագրված դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին իրավունք ընձեռնելով բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, նախընտրական քարոզչության ընթացքում ոչ իրավաչափ գործունեությունը և ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հեշտացնելու ընտրություններին առնչվող դիմումների ներկայացման և բողոքարկման ընթացակարգը և սահմանելու ավելի երկար ժամկետ` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների և ընտրությունների արդյունքների բողոքարկման համար: ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 17.10.2016 թ. հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2016)031) նշվել է, որ 13.06.2016 թ.-ի համատեղ կարծիքով ներկայացված առանձին առաջարկություններ այդպես էլ չեն կատարվել, և հատկապես շեշտադրվել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնման վերաբերյալ տրված հանձնարարականը: Նույն խնդիրը արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2018թ.-ի դեկտեմբերի 9-ի Ազհային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակված ամփոփիչ զեկույցով։ Այնուամենայնիվ, մինչ օրս ՀՀ ընտրական օրենսդրությամբ ճանաչված չէ ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը՝ ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, ինչպես նաև ընտրությունների/քվեարկության արդյունքների վիճարկման բնագավառում: Վերջիններիս իրավասուբյեկտությունը չի ճանաչվում նաև իրավակիրառ պրակտիկայում ո'չ ընտրական հանձնաժողովների, ո'չ դատարանների կողմից: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ-ի կողմից ստանձնած հանձնառությունները՝ անհրաժեշտ է Նախագծում սահմանել իրավակարգավորում՝ ճանաչելով դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը դիտորդի կարգավիճակից բխող իրավունքների խախտման վերաբերյալ գործերով, ինչպես նաև սահմանել դիտորդի և դիտորդական կազմակերպությունների կողմից օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները վիճարկելու իրավունքը: Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև քվեարկության/ընտրությունների արդյունքները անմիջականորեն ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների կողմից վիճարկելու իրավունքի սահմանումը ՀՀ Ընտրական օրենսգրքով։ Նշված խնդիրը հերթական անգամ բարձրացվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2023թ.-ի հոկտեմբերի 9-ին հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2023)030-ODIHR-481/2023՝ 8 ,64, 73 պարագրաֆներ): 2. Նախագծի 30-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ տվյալ կազմակերպության դիտորդը հանդիսանում է ընտրական հանձնաժողովի անդամ կամ տվյալ ընտրություններին մասնակցում է թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կամ վստահված անձի կարգավիճակով:»: Միաժամանակ լրացվող նոր՝ 4.1-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական կազմակերպության հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր: Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը խիստ խնդրահարույց է՝ դիտորդական առաքելության իրականացման սահմանափակման ոչ համաչափության տեսանկյունից: Նկարագրված դեպքերը պետք է հանգեցնեն համապատասխան դիտորդին հավատարմագրված դիտորդների ցանկից հանելու, այլ ոչ թե դիտորդական կազմակերպությանն ամբողջությամբ դիտորդական առաքելության իրավունքից զրկելու հետևանքին: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Узнать больше