Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳIԾ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ
26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի գործունեության առանձնահատկություններով և դրա նկատմամբ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ սահմանված ֆինանսավորման կարգի դրույթների կիրառման արդյունքում առաջացող գործնական խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, ինչպես նաև պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը։

Միաժամանակ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի գործունեությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք էապես տարբերում են հանրակրթական դպրոցներից։

Վարժարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է շուրջօրյա ռեժիմով, սաները ապահովվում են սննդով, հագուստով, կեցությամբ, գրենական պիտույքներով և բժշկական սպասարկմամբ, իսկ կրթական գործընթացը ներառում է նաև ռազմամարզական պատրաստության բաղադրիչներ։

Բացի այդ, վարժարանի շենքային և նյութատեխնիկական բազան, ինչպես նաև ենթակառուցվածքների սպասարկման ծախսերը զգալիորեն տարբերվում են հանրակրթական դպրոցների համար նախատեսված ծախսային կառուցվածքից։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա պահպանելու վարժարանի գործունեության առանձնահատկություններին համապատասխան ֆինանսավորման մոտեցումները և ապահովել ուսումնական գործընթացի բնականոն կազմակերպումը։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի նպատակն է ապահովել վարժարանի գործունեության առանձնահատկություններին համապատասխան կարգավորում՝ նախատեսելով, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման կարգի դրույթները չեն տարածվում «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի վրա։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

  Որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և չի առաջացնում փոփոխություններ պետական բյուջեի եկամուտներում կամ ծախսերում։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիր։

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 6-րդ կետի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ ռազմական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմ­նա­կան ուղղությունների և գերակայությունների մշակման և իրագործման, ռազմակրթական հա­մակարգի մրցունակության բարձրացման, ռազմական գիտության զարգացման իրագործման հետ:

  • Обсуждалось

    31.03.2026 - 15.04.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 420

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: