Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ջի Էյջ ՍՊԸ 12.07.2018 12:14:29 | Հաշվի առնելով, որ Աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի և 209-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները մինչև 23.06.2018թ. կարգավորվում էր Կառավարության 03.05.2007թ. թիվ 542-Ն որոշմամբ, որով կարգավորված չէր ՀՀ տարածքից դուրս տեղափոխման բնույթի աշխատանքների հատուցման չափերը: Աշխատակիցներին այս տիպի աշխատանքների համար, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման /գրություն ԱԳ/ԺՍ-2-3/12877-17, առ 08.12.2017թ./ հատուցվում էր ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված աշխատանքային իրավական նորմերի անալոգիայի կիրառման սկզբունքով՝ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման N 2 հավելվածով: Կառավարության 03.05.2007թ. թիվ 542-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 23.06.2018թ. համաձայն` 01.06.2018թ. թիվ 613-Ն որոշմամբ: Այստեղից հետևում է, որ 23.06.2018թ. հետո, աշխատողին հատուցման չափ սահմանված չէ: Գործատուն մինչև այս նախագիծը հատուցել է ավելի մեծ գումարներ, իսկ համախառն եկամտից նվազեցման հնարավորություն տրված էր 12000 ՀՀ դրամի չափով, համաձայն 08.06.2017թ. թիվ 711-Ն որոշման: Առաջարկում եմ, նախագծում սահմանել անցումային դրույթներ կապված մինչև նախագծի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների մասով: §Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հարկ վճարողը կարող է համախառն եկամտից նվազեցնել աշխատակիցներին վճարված հատուցման գումարների չափով, բայց ոչ ավելի քան Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված չափը: | Ընդունվել է, Նախագծով նախատեսվել է դրույթ, որով կարգավորվել է, որ Նախագծի 1-ին կետը տարածվում է 2018 թվականի հունիսի 23-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերի նվազեցման դրույթը տարածվում է 2018թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: |