Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Որոշման ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագիծը ներկայացվում է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասի։

 Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջային ուղղությունների/կենտրոնների համակարգված և համաչափ տարածքային զարգացման հրամայականից։

Անհրաժեշտ է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգված գործունեությամբ զարգացնել զբոսաշրջային կենտրոն/գյուղ համարվող բնակավայրերի ներուժը,  ինչպես նաև ճանաչելի դարձնել հայկական զբոսաշրջային արդյունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում։

         

  2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    Հայաստանում՝ հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։ Մասնավորապես՝ Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված զարգացման գործընթացը, անհրաժեշտ է ձևավորել նոր թեմատիկ ուղղություններով զբոսաշրջային երթուղիներ, կենտրոններ (կլաստերներ)։

    Բացի Զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերի պահպանությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ճիշտ և նպատակային իրացմանն ուղղված աշխատանքներից, անհրաժեշտ է նաև ապահովել նաև այս վայրերի պատշաճ ներկայացվածությունը համաշխարհային շուկայում, վերջիններիս վերաբերյալ ճշգրիտ և համակարգված տեղեկատվության տարածումը։

    Ներկայումս չկան որակավորված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, որոնք կիրականացնեն վերոգրյալ բոլոր խնդիրների համակարգված լուծմանն ուղղված աշխատանքներ։ Զբոսաշրջության կոմիտեն յուրաքանչյուր տարի հայտարարում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին աջակցություն տրամադրելու մրցույթներ, որոնց շրջանակում աջակցություն է տրամադրվում մրցույթը հաղթող առավելագույնը 3 կազմակերպության բնականոն գործունեության ապահովմանը։ Սակայն, այնուամենայնիվ, զբոսաշրային տեղեկատվական կենտրոնների՝ առանց համակարգային և միասնական մոտեցումների ու սկզբունքների գործունեությունը ոլորտի համաչափ զարգացման տեսանկյունից դեռևս ռազմավարական խնդիրների շարքում է։

 

 

3Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Նախագծով առաջարկվում է հաստատել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների որակավորման ընթացակարգը, և տարբերանշանի ձևը, չափորոշիչները, որակավորման վկայականի ձևը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը։

Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է զբոսաշրջիկներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը՝ բացառելով պատմական փաստերի և եղելությունների վերաբերյալ չստուգված, անարժանահավատ, խեղաթյուրված կամ ոչ հավաստի տեղեկությունների տարածումը, զբոսաշրջիկների շրջանում հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև զբոսաշրջիկների այցելությունների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրումը և վերլուծումը։

   4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից միջազգային դոնոր կազմակերպության հետ համագործակցությամբ։

 

     5Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Իրավական ակտի ընդունման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոմիտեն սերտորեն համագործակցելու է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հետ։ Իրականացվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։

Ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությունը։

 Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը։

    

    6Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը պետական բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում։

  7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf , 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf , 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 102 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf  231-232-րդ էջ)։ 

 

  • Продолжительность

    27.03.2026 13.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 76

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: