«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (17.11.2017թ. ՀՕ-216-Ն) ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) և դրա կիրարկումն ապահովելու նպատակով ընդունված ՀՀ վարչապետի 2018թ. փետրվարի 22-ի N 169-Ա որոշման հավելվածի դրույթներով, համաձայն որոնց՝ ՀՀ կառավարության որոշակի գործառույթներ վերապահվում են ՀՀ կառավարության համապատասխան լիազոր մարմնին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Կուտակային կենսաթոշակային համակարգը ճկուն դարձնելու նպատակով ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ կառավարության մի շարք որոշումներ: Միաժամանակ, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 9-րդ հոդվածի 9-րդ մասով, 10-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 46-րդ հոդվածի 5-րդ մասով, 47-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերով և 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթները կկարգավորվեն համապատասխան պետական լիազորված մարմինների հրամաններով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, իսկ դրանցով կարգավորվող իրավահարաբերությունները կսահմանվեն ՀՀ կառավարության համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով:
-
Обсуждалось
03.07.2018 - 03.08.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8645
Принт