Mara Aslanyan
04.07.2018
Կեղծիքներ հայտնաբերել
5 - За
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի՝
«Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները «1.Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը, ինչպես նաև դրանցից բխող, սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումների կողմից (այսուհետ՝ ՔԿԱԳ տարածքային մարմին):
Մահվան գրանցումը Երևան քաղաքում կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող համապատասխան տարածքային մարմնում:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում՝ քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու և այդ գրառման հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տալու միջոցով»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 8. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը
Հոդված 4.Օրենքի 9-րդ հոդվածի՝
«1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված ակտային գրանցումների հիման վրա, այն մարմնի կողմից ում վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում է ներկայացվել»:
«1.1.Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմում կարող է ներկայացվել սույն օրենեքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններին՝ անկախ քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դիմողի մշտական բնակության վայրից»:
«4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը և ժամկետներ սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»:
Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 23-րդ, 30-րդ, 38-րդ, 43-րդ, 56-րդ, 62-րդ, 68-րդ հոդվածները»:
Հոդված 6. Եզրափակիչ և անցումային դրույթներ
Обсуждалось
03.07.2018 - 18.07.2018
Тип
Закон
Область
Юстиция, Агентства загса
Министерство
Министерство юстиции
Просмотры 8590
Принт04.07.2018
Կեղծիքներ հայտնաբերել