ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2026 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1153-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հավելվածի 1-ի կետում «նախնական մասնագիտական (արհեստագործական)» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով.
2) Հավելվածի 3-րդ կետում «սովորողների (երեխաների)» բառերից հետո լրացնել «, ուսանողների» բառը.
3)Հավելվածի 4-րդ կետից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը.
4) Հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մասնավորապես, եթե հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտում սովորողների միջին թիվը 288 է, նախադպրոցական կրթության ոլորտում՝ 63, մասնագիտական կրթության ոլորտում՝ 168, ապա որպես x1 կվերցնենք 288-ը, իսկ x-ի փոխարեն տեղադրելով՝ xն=63, xմ=168 արժեքները կունենանք հետևյալ պատկերը.
Աղյուսակ N 1
|
Ոլորտը |
Նախադպրոցական կրթության ոլորտ |
Հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտ |
Մասնագիտական կրթության ոլորտ |
|
Ռիսկային միավորն՝ ըստ ոլորտի սովորողների թվի |
6.6 |
30 |
17.5 |
».
5) Հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երկրորդ և երրորդ բաղադրիչների հանրագումարն ուսումնական հաստատությունում տեսչական մարմնի կողմից իրականացված վերջին ստուգման, իսկ նախադպրոցական կրթության և հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտների դեպքում նաև տեսչավորման արդյունքում ձևավորված ռիսկային միավորների հանրագումարն է։».
6) Հավելվածի 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1 կետով.
«22.1. Երկրորդ բաղադրիչը ուսումնական հաստատության գնահատականն է, որը ձևավորվում է վերջին ծրագրային ստուգման ընթացքում լրացված ստուգաթերթերի արդյունքներով՝ կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման տեսանկյունից, իսկ նախադպրոցական կրթության և հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտների դեպքում նաև տեսչավորման ընթացքում լրացված ձևաթղթերի արդյունքներով՝ կրթության որակի գնահատման կամ կրթության կազմակերպման ընթացքում բացահայտված առկա խնդիրները հաշվի առնելով։».
7) Հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երկրորդ բաղադրիչը մասնագիտական կրթության ոլորտի դեպքում ձևավորվում է միայն ստուգման արդյունքներով, իսկ նախադպրոցական կրթության և հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտների դեպքում՝ ստուգման և տեսչավորման արդյունքների հանրագումարով.
ա. ստուգման արդյունքում ձևավորված ռիսկային միավորը ստուգման ընթացքում կիրառված ստուգաթերթերի, այդ թվում՝ ըստ սյունակաշարերի գնահատված այն հարցերի ռիսկային միավորների հանրագումարն է, որոնց պահանջներն ուսումնական հաստատության կողմից խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում և տողում նշվել է «ոչ» պատասխանը: Այն դեպքերում, երբ ստուգմանը մասնագետ կամ փորձագետ չի ներգրավվում, ապա ստուգաթերթի՝ համապատասխան մասնագիտական կամ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի մեկնաբանություններում նշվում է՝ «Գործընթացի նկատմամբ ստուգում չի իրականացվել», և ստուգաթերթի համապատասխան սյունակում և տողում նշվում է «չի պահանջվում» («չ/պ») պատասխանը:
Սյունակաշարերի կիրառման արդյունքում «Անբավարար» կամ «Ոչ» նշում ստանալու դեպքում նշված հարցը գնահատվում է այդ հարցին վերագրված կշռի ամբողջական արժեքով, «Բավարար» նշում ստանալու դեպքում՝ ամբողջական կշռի 2/3-ով, «Առաջանցիկ» նշում ստանալու դեպքում՝ ամբողջական կշռի 1/3-ով, «Նախընտրելի» կամ «Այո» նշում ստանալու դեպքում՝ զրո:
բ. տեսչավորման արդյունքում ձևավորվող ռիսկային միավորը երեք բաղադրիչների՝ սովորողների (երեխաների, ուսանողների) գիտելիքների գնահատման, դասերի (ուսումնական պարապմունքների) լսումների, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտի վերլուծության կամ կրթական գործընթացի կազմակերպման առանձին խնդիրների պարզաբանման նպատակով սովորողների, նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու ուսումնական հաստատության աշխատողների հետ հանդիպումների կամ իրականացված հարցումների արդյունքների գնահատումների հանրագումարն է։
Ըստ թվարկված բաղադրիչներից յուրաքանչյուրի՝ տեսչավորված ուսումնական հաստատությունը կարող է գնահատվել «Բարձր», «Միջին» կամ «Ցածր»:
«Ցածր» գնահատականի դեպքում տեսչավորվող ուսումնական հաստատությունը գնահատվում է բաղադրիչին վերագրված կշռի ամբողջական արժեքով, «Միջին» գնահատականի դեպքում՝ ամբողջական կշռի 1/2-ով, «Բարձր» գնահատականի դեպքում՝ զրո կշռային միավորով:».
8) Հավելվածի 23.1-ին և 23.2-րդ կետերում « հանրակրթության» բառը փոխարինել «կրթության բնագավառի» բառերով.
9) Հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախադպրոցական կրթության և հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտների դեպքում այն գնահատվում է ստուգման և տեսչավորման արդյունքներով՝ համապատասխանաբար առավելագույնը 60 և առավելագույնը 90 միավորով: Ստուգման արդյունքները գնահատվում են 23-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, իսկ տեսչավորման արդյունքները՝ 23-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ բաղադրիչներից յուրաքանչյուրի կշռային միավորը սահմանելով առավելագույնը 30 միավոր։».
10) Հավելվածի 62-րդ կետից հանել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին» բառերը.
11) Հավելվածի 69-րդ կետում «[0,5%)» թիվը փոխարինել «[0%; 0,5%)» թվերով.
12) Հավելվածի 75.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 75.2-րդ կետով.
«75.2. Մինչև սույն մեթոդաբանությամբ մասնագիտական կրթության ոլորտի ուսումնական հաստատություններում ստուգումների իրականացումը, այն դեպքերում, երբ տեսչական մարմնի կողմից տվյալ ուսումնական հաստատությունում իրականացվել է ստուգում մեկ կրթական ծրագրով, ուսումնական հաստատության անհատական ռիսկի երկրորդ և երրորդ բաղադրիչները գնահատվում են վերջին ստուգման արդյունքների հիման վրա։ Իսկ այն դեպքերում, երբ ուսումնական հաստատությունում իրականացվել են ստուգումներ երկու կրթական ծրագրերով, նշված բաղադրիչների գնահատումն իրականացվում է ավելի բարձր՝ առավել ռիսկային արդյունքի հիման վրա։».
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
-
Продолжительность
24.03.2026 10.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
-
Test
Просмотры 165
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .