«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն էկոպարեկային ծառայության լիազորություններն են, ի թիվս այլնի, պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացումը և պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։
Ներկայիս կարգավորումների համաձայն Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման նպատակով հայտերն ուսումնասիրում և պայմանագիրը կնքում է շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ հետագա հսկողությունն ու այլ գործընթացներն իրականացվում են տարածքը տնօրինողի («Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի) կողմից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է էկոպարեկային ծառայության լիազորությունների իրականացման ապահովման ահնրաժեշտությունից, ինչը ենթադրում է տարածքը տնօրինողին պատվիրակված լիազորությունների փոխանցում էկոպարեկային ծառայությանը (բացառությամբ ձկնորսական ուռկանների (ցանցերի) կապարակնքման)` որպես բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է սահմանել Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման և իրականացման նկատմամբ նոր հսկողական մեխանիզմներ՝ կիրառելով նորարական լուծումներ։ Մասնավորապես՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի իրականացման նպատակով հայտատուների հետ պայմանագիրը կշարունակի կնքել Լիազոր մարմինը՝ շրջակա միջավայրի նախարարությունը։
Սակայն, այն բոլոր լիազորությունները, որոնք պատվիրակված էին տարածքը տնօրինողին (բացառությամբ ձկնորսական ուռկանների (ցանցերի) կապարակնքման), կանցնեն էկոպարեկային ծառայությանը՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին։
Այս գործընթացն իրականացնելու համար կստեղծվի տվյալների էլեկտրոնային բազա, էկոպարեկային ծառայության կողմից լողամիջոցները կհամարակալվեն, դրանց վրա կտեղադրվեն էլեկտրոնային հսկողության սարքեր (GPS կամ այլ սարք), մուտքի և ելքի բոլոր տեղամասերում կտեղադրվեն էլեկտրոնային կշեռքներ, որոնք մշտապես կլինեն տեսանկարահանող սարքերի հսկողության ներքո։ Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման պայմանագիր կնքած կենդանատեսակ օգտագործողներին Լիազոր մարմնի կողմից կտրամադրվեն էլեկտրոնային քարտեր՝ վերջիններիս հետ ձկնորսության իրականացման նպատակով պայմանագիր կնքած ձկնորսների քանակով, որտեղ կներառվի կնքված պայմանագրի մասին ամբողջական տեղեկատվությունը՝ օգտագործողի անվանումը, ձկնորսների տվյալները, օգտագործողի և ձկնորսի միջև ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագիրը, ձկնորսական ուռկանների կապարակնքման համարները, լողամիջոցների համարները, պայմանագրով նախատեսված որսի կենդանատեսակը, որսի իրականացման տարածքը (տեղադիրքը) ու մուտքի և ելքի տեղամասերը, որսի չափաքանակը և ժամկետը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման և իրականացման նպատակով նոր մեխանիզմների կիրառմամբ կհեշտացվի արդյունագործական որսի նկատմամբ հսկողության գործընթացը և հնարավոր կլինի ցանկացած պահի ստուգել Սևանա լճում արդյունագործական որսի օրինականությունը։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետից (Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության (էկոպարեկային) ծառայության մասին օրենքի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունում)։ Օրենքի ընդունմամբ էկոպարեկային ծառայությանը վերապահվել են պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովման և պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններ։ Նախագծի ընդունման արդյունքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման և իրականացման նպատակով նոր մեխանիզմների կիրառմամբ կհեշտացվի արդյունագործական որսի նկատմամբ հսկողության գործընթացը և հնարավոր կլինի ցանկացած պահի ստուգել Սևանա լճում արդյունագործական որսի օրինականությունը։
-
Продолжительность
20.03.2026 04.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 127
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .