ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն նախագծի նպատակն է ապահովել առողջության համընդհանուր
ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանց իրավունքների
պաշտպանությունը և օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձի
իրավական մեխանիզմի հստակ կարգավորումը։
Նախագծով առաջարկվում է՝
ա. սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում
օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման հստակ և իրավաչափ
հիմքերը (դատական ակտ, վարչական վարույթ, վարչական մարմնի որոշում,
հաշտության համաձայնություն կամ կողմերի համաձայնություն),
բ. կարգավորել վճարների վերադարձման պահանջի ներկայացման և բավարարման ընթացակարգը.
գ. ամրագրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու
դեղատների գործողությունները՝ օրենսդրությամբ չնախատեսված, սակայն
գանձված վճարների հաշվարկման և վերադարձի մասով.
դ. նվազեցնել վեճերի և դատական գործընթացների առաջացման հավանականությունը
-
Обсуждалось
20.03.2026 - 04.04.2026
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
-
Test
Просмотры 644
Принт