«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-170-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո երկամսյա ժամկետում։»։
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը։
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, որի կատարման ժամկետը չի կարող գերազանցել Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը» կետադրական նշանը և բառերը։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
նախագահ Վ․ Խաչատուրյան
-
Обсуждалось
19.03.2026 - 03.04.2026
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 525
Принт