Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀՀ կառ․ 2006թ․-ի օգոստոսի 10-ի N 1136-Ն և ՀՀ կառ․ 2023թ․ հունիսի 16-ի N 957-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի  N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 957-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 957-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահին այդ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող ապրանքատեսակների համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության ստուգման անհրաժեշտությամբ։

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պահանջի կատարումը ստուգվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահին, իսկ մնացած արտադրատեսակների համար՝ միայն իրացման ժամանակ։ Ընդ որում ազգային տեխնիկական կանոնակարգերով են սահմանվում համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պահանջի ստուգման պահը (միայն իրացման կամ նաև ներմուծման ժամանակ): Հաշվի առնելով, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի իրացման ժամանակ տեսչական մարմինների կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում հնարավոր չէ արտադրանքի ամբողջ ծավալի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության ստուգումներ իրականացնել և նպատակահարմար է այդ փաստաթղթերի առկայությունը ստուգել նաև ներմուծման պահին, իսկ որոշ ազգային տեխնիկական կանոնակարգերում դեռևս փաստաթղթերի առկայության ստուգման պահանջը նախատեսված է միայն իրացման ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել ներկայումս կատարել փոփոխություններ որոշ տեխնիկական կանոնակարգերում (մասնավորապես` ցեմենտներին, ցեմենտային կլինկերին և կենցաղային, սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար) այդ մասով (նախատեսելով համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության ստուոգումը նաև ներմուծման պահին)։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 957-Ն որոշման օբյեկտ հանդիսացող արտադրանքի  համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը  կներկայացվեն մաքսային մարմիններին ներմուծման պահին։

5 Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի «ՀՀ էկոնոմիայի նախարարություն» բաժնի 11-րդ՝ «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» կետի, մասնավորապես, 114-րդ ենթակետի՝ «2023-2026թթ մարդու առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի պահպանություն՝ ըստ անհրաժեշտության նոր տեխնիկական կանոնակարգեր մշակելու, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու միջոցով» դրույթից։

 

  • Продолжительность

    17.03.2026 01.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 206

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: