Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

                                                           «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

                                         ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

                                                  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) գործողության ժամկետի և ծրագրի շրջանակում ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Հանրապետությունը անասնաբուծական արտադրանքի նկատմամբ բնակչության պահանջարկը բավարարելու համար իրականացնում է ներկրումներ, մասնավորապես ներմուծումից կախվածության աստիճանը բարձր է հատկապես թռչնի և խոզի մսի ուղղությամբ։ Բացի այդ բավական շատ չոր կաթ է ներմուծվում, որը կարելի է փոխարինել տեղական կաթի վերամշակմամբ։

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում Հայաստանում թռչնամսի, իսկ ավելի կոնկրետ՝ հավի մսի առաջարկը շարունակաբար աճել է, սակայն վերջին հինգ տարիներին միայն 23-27 %-ն է ապահովվել տեղական արտադրության հաշվին, իսկ խոզի մսի ինքնաբավության մակարդակը տատանվել է 45-54 % -ի միջակայքում։

Ծրագրի շրջանակում կնքվել է 11 պայմանագիր՝ շուրջ 82,4 մլրդ դրամ ներդրումային ծրագրերով։ Առաջին փուլով 1 շահառուի տրամադրվել է՝ 2,3 մլրդ դրամ փոխհատուցում։

Ծրագրի շահառուներ «Դիլի» ՍՊ, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊ, «Իջևանյան բեկոն» ՍՊ, «Ֆուդ սիթի» ՍՊ, «Երեմյան ֆարմ» ՓԲ, «Բռոլեր» ՍՊ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ, «Ագրոմիթ» ՍՊ, «Ագրիձոո» ՍՊ, «Ագրոփիգ» ՍՊ ընկերությունները դիմել են Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրի շրջանակներում առաջացած խնդիրների պատճառով, մասնավորապես՝ փաստաթղթերի ձեռք բերման ընթացքում ձգձգումների պատճառով խնդիրներ են առաջացել ներդրումային ծրագիրը ժամկետում ավարտելու հետ կապված։ Դիմումների հիման վրա ծրագրի շահառուների հետ Նախարարությունում կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում շահառուների կողմից ներկայացվել են ծրագրի իրականացման ընթացքում հանդիպող խնդիրների մասին, մասնավորապես՝ ենթակառուցվածքների տրամադրման, հողերի գործառնական նշանակության փոփոխության, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության, նախագծերի համաձայնեցման և շինարարական թույլտվությունների ընթացակարգերում գրանցված ուշացումների մասին։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել տրամադրել ֆինանսական ռեսուրսներ անասնապահությանը՝ կառուցելու նոր սերնդի անասնաշենքեր, ձեռք բերելու անասնակեր, կենդանիներ, մասնավորապես տոհմային կենդանիներ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

Կարգավորման նպատակը և բնույթը:  

Նախագծով կատարվող փոփոխությունների նպատակն է երկարաձգել ծրագրի գործողության ժամկետը, նպաստել ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումային ծրագրերի ամբողջ ծավալով իրականացմանը, անասնաբուծության ճյուղում ներդրումների ներգրավմանը և անասնաբուծական հիմնական արտադրատեսակների գծով ինքնաբավության մակարդակի բարձրացմանը և ապահովել ծրագրի իրականացման գործընթացը, ինչպես նաև 2026 թվականի հունվարի 19-ին կայացած Էկոնոմիկայի նախարարության 2025 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի (միջոցներ ձեռնարկել որոշ դեպքերում համապատասխան ծրագրերի մասով նախատեսված դիմելու ժամկետները երկարաձգելու ուղղությամբ՝ իրականացնելով ընկերությունների հետ համապատասխան հաղորդակցություն) կատարումը:

Կարևորելով անասնաբուծության ճյուղում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընձեռումը՝ նախագծով առաջարկվում է երկարաձգել ծրագրի գործողության ժամկետը՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել փոփոխություններ, համաձայն որի, շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել ծրագրի մասնակցության պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից՝ 4,5 տարվա ընթացքում՝ նախկին 3 տարվա փոխարեն։

Հաշվի առնելով, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին ծրագրին մասնակցելու համար շահառուների դիմելու ժամանակն ավարտվել է, նախագծով սահմանվել է, որ նախագծի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի դրույթները տարածվում են մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

Սույն նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներում եկամուտների և ծախսերի փոփոխություններ և լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ ներդրումների ավելացմանը և պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ծրագրի դրույթների հստակեցմանը։

Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:

  • Продолжительность

    13.03.2026 28.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 147

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: