Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների և հատկապես արհեստական բանականության արագ զարգացումը հանգեցրել է թվային բովանդակության ստեղծման նոր մեթոդների լայն տարածմանը։ Գեներատիվ ալգորիթմների և արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ հնարավոր է ստեղծել տեսալսողական, պատկերային և ձայնային բովանդակություն, որն արտաքինից կարող է ամբողջությամբ կամ մասամբ նման լինել իրականությանը։

Նման տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվող բովանդակությունը հաճախ բնութագրվում է որպես սինթետիկ բովանդակություն կամ «deepfake»։ Թեև նշված տեխնոլոգիաները կարող են ունենալ դրական կիրառություններ ստեղծագործական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում, դրանց ոչ թափանցիկ օգտագործումը կարող է առաջացնել մի շարք ռիսկեր։ Մասնավորապես՝ սինթետիկ բովանդակությունը կարող է օգտագործվել հասարակությանը մոլորեցնելու, ապատեղեկատվություն տարածելու, անձանց հեղինակությանը վնաս հասցնելու, ինչպես նաև հանրային գործընթացների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։

Տեսալսողական մեդիայի ոլորտում նման բովանդակության տարածումը կարող է էապես ազդել տեղեկատվության հավաստիության ընկալման վրա, քանի որ լսարանը հաճախ չի կարողանում տարբերակել իրական և արհեստականորեն գեներացված նյութերը։ Այս հանգամանքը կարող է նվազեցնել հանրության վստահությունը մեդիա միջավայրի նկատմամբ և խաթարել տեղեկատվական թափանցիկությունը։

Գործող օրենսդրությամբ սինթետիկ բովանդակության ստեղծման կամ տարածման դեպքում դրա նույնականացման կամ մակնշման պարտադիր պահանջներ սահմանված չեն։ Արդյունքում սպառողը հաճախ տեղեկացված չեն լինում, որ իրենց կողմից սպառվող բովանդակությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված է արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ։

Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջանում սահմանել սինթետիկ բովանդակության հստակ իրավական սահմանում և նախատեսել դրա պարտադիր մակնշման պահանջներ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար՝ ապահովելու տեղեկատվության թափանցիկությունը և սպառողների տեղեկացվածությունը։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ամրագրել սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը՝ որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որը ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել, գեներացվել կամ ձևափոխվել է արհեստական բանականության համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ։

Միաժամանակ նախատեսվում է սահմանել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների պարտականությունը՝ ապահովելու, որ նման բովանդակությունն ունենա հստակ, տեսանելի կամ լսելի մակնշում, որը տեղեկացնում է, որ տվյալ բովանդակությունը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Նախագիծը սահմանում է նաև մակնշման իրականացման եղանակները՝ կախված բովանդակության տեսակից (տեսալսողական, լսողական կամ պատկերային)՝ ապահովելու համար, որ տեղեկատվությունը հասանելի և ընկալելի լինի սպառողների համար։

Բացի այդ, նախատեսվում է բացառություն այն դեպքերի համար, երբ բովանդակությունն ունի ֆանտաստիկ, գեղարվեստական կամ հումորային բնույթ և ակնհայտորեն չի կարող դիտարկվել որպես իրականությանը հավակնող տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ նման բովանդակությունը կարող է օգտագործվել ապատեղեկատվության նպատակով։

Նախագիծը նաև նախատեսում է պատասխանատվության միջոցներ սինթետիկ բովանդակության մակնշման պահանջները խախտելու դեպքում։

 

3 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել տեսալսողական մեդիա ոլորտում տեղեկատվության թափանցիկությունը, ապահովել սպառողների տեղեկացվածությունը բովանդակության ծագման վերաբերյալ, նվազեցնել ապատեղեկատվության և մանիպուլյացիոն բովանդակության տարածման ռիսկերը, բարձրացնել հանրության վստահությունը մեդիա միջավայրի նկատմամբ, խթանել արհեստական բանականության տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական օգտագործումը։

4. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Продолжительность

    13.03.2026 28.03.2026
  • Тип

    Закон

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 245

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: