Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի № 1931-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1931-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի 1931-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ որոշում) ընդունումը պայմանավորված է հետևյալով  

        Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի № 8 Կարգադրության (այսուհետ՝ Կարգադրություն) համաձայն՝ անդամ պետությունների  կողմից կիրառվում էին Կարգադրությանը կից ցանկում նշված ապրանքների (մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ) արտահանման կարգավորմանն ուղղված միասնական միջոցներ, որոնք նպատակ ունեին կանխել նշված ապրանքների  կտրուկ գների բարձրացումը՝ ապահովելով հավասարակշռություն արտահանողների և սպառողների միջև՝ ելնելով ազգային առանձնահատկություններից։

        Ռուսաստանի Դաշնությունը ցանկում նշված ապրանքների հանդեպ կիրառում էր միակողմանի արտահանման սահմանափակում՝ բացառությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների։ Անդամ պետություներին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը ապրանքները մատակարարվում էին պահանջարկը ապահովող համաձայնեցված չափաքանակներին համապատասխան։

        Նշյալ Կարգադրության շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման նպատակով՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել և շարունակական երկարաձգվել է նշված ապրանքների հանդեպ կիրառվող արտահանման ժամանակավոր արգելքի կիրառումը Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ։

        Կարգադրության գործողության ժամկետն ավարտվել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։

        Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան հարթակներում բազմիցս քննարկվել է նշյալ Կարգադրության ժամկետի երկարաձգման հարցը, սակայն  անդամ պետությունների միջև համաձայնություն ձեռք չի բերվել։

          Հաշվի անելով, որ Կարգադրւթյան ժամկետը սպառվել է, ինչպես նաև  նկատի ունենալով, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ցանկում նշված ապրանքների մասով նման սահմանափակում ներկայումս չի կիրառվում՝ առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի 1931-Ն որոշման մեջ և չկիրառել միակողմանի արտահանման արգելք որոշման մեջ նշված հետևյալ ապրանքների հանդեպ, մասնավորապես՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրերին դասվող ապրանքների (մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ)։

        Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ցորենի ապահովումը մեծապես կախված է ներմուծման ծավալներից, առաջարկվում է արտահանման արգելքը կիրառել միայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի հանդեպ։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և   անձինք

   Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

4 Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի    № 1931-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր արգելքը կկիրառվի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող  ցորենի հանդեպ։

      5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության       և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

    Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:   

      6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ուղղված է գյուղատնտեսության ոլորտում պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը։

 

 

 

 

 

 

 

 

 

  • Продолжительность

    13.03.2026 30.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 203

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: