Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 261-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանների կազմումը վերապահված է արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնին՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանը։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի թիվ 183-Ա որոշման 1-ի կետի համաձայն՝ ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված՝ գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Հարկ է նշել, որ Օրենքի 261-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները ներառում են հեղեղումների և ջրերի վնասակար այլ ներգործությունների ռիսկերի գնահատումն ու քարտեզները, սողանքային գոտիների քարտեզները, ջրերի վնասակար ներգործության հետևանքով հողերի ճահճացման և աղակալման ենթակա տարածքների նկարագրությունը, ջրերի վնասակար ներգործության կանխատեսումները, դրանց առաջացման պատճառները, ռիսկերի կառավարման մոտեցումներն ու միջոցառումները, միջոցառումների իրականացման ժամանակացույցը, որոնք սերտորեն կապված են ՀՀ ջրային օրենսգրքով և ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի թիվ 183-Ա որոշմամբ ՀՀ ջրային կոմիտեին վերապահված լիազորությունների հետ։ Ուստի, նշված պլաններում ներառման ենթակա անհրաժեշտ տվյալներին (օրինակ՝ համապատասխան քարտեզների, տարածքների նկարագրության, կանխատեսումների կամ ռիսկերի կառավարման մոտեցումների վերաբերյալ) տիրապետելու և, ըստ այդմ, քայլերի արդյունավետ հաջորդականություն ուրվագծելու օրենսդրական գործիքակազմով ՀՀ ներքին գործերի նախարարությունն օժտված չէ։ Ավելին, վերաբերելի անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ որպես ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի, վերջինիս վերապահված լիազորությունների, հատկապես՝ ջրային ռեսուրսների մոնիթորինգի կազմակերպման, ինչպես նաև՝ պետական ջրային կադաստրի վարման շրջանակներում, իսկ  ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանների և ջրավազանային կառավարման պլանների բովանդակության համադրումը վկայում է, որ դրանք որոշակիորեն համընկնում են։ Բացի այդ, ջրավազանային կառավարման պլանների բովանդակությունը հաստատելու իրավասությունը վերապահված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարին։

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի 261-ին հոդվածի 1-ին մասի պահանջի պատշաճ իրացմամբ՝ ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանների կազմման համար լիազոր մարմին սահմանելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

 

2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության  կողմից։

 

4 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Սույն նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5 Այլ իրավական ակտերում սպասվելիք փոփոխությունների անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումից հետո համապատասխան փոփոխություն կկատարվի ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N 1099-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետում։

 

6Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման արդյունքում ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանների կազմման նպատակով լիազոր մարմին կսահմանվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր գործառույթների շրջանակներում կապահովի Օրենքի 261-ին հոդվածի 1-ին մասի պահանջի պատշաճ կատարումը։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Продолжительность

    11.03.2026 26.03.2026
  • Тип

    Закон

  • Область

    Водное хозяйство

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 82

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: