Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում շահառուների կողմից իրականացված աշնանացան ցորենի ցանքերի համար փոխհատուցման տրամադրման անհրաժեշտությամբ։

 

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն ՀՀ մարզպետարննների կողմից ներկայացված տեղեկատվության ՀՀ մարզերի որոշ բնակավայրերում առկա են հողամասեր, որոնք տասնյակ տարիներ առաջ տրամադրվել են հողօգտագործողներին, սակայն դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացված չէ, քարտեզագրված չեն կամ քարտեզագրված են սխալներով և հողամասերը չունեն կադաստրային ծածկագրեր։ Վերջինովս   պայմանավորված հնարավոր չէ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքում հողամասի կադաստրային ծածկագիրը նշել։ Ներկայումս նշված հողամասերի չափագրման, կադաստրային ծածկագրերի տրամադրման և իրավունքների պետական գրանցման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար կպահանջվի բավականին երկար ժամանակ։ Արդյունքում կադաստրային քարտեզագրման չենթարկված, պետական գրանցում չստացած և կադաստրային ծածկագիր չունեցող հողամասերի վրա Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում աշնանացան ցորենի հավաստագրված ու լաբորատոր փորձաքննություն անցած սերմերով ցանք իրականացրած շահառուները չեն կարողանալու սահմանված փոխհատուցում ստանալ և խախտվելու են վերջիններիս իրավունքները։ Հարկ է նշել, որ վերջիններս ծրագրով սահմանված ընթացակարգերը պահպանելով մինչև ցանքը դիմումներ են ներկայացրել համայնք, հավաստագրված սերմեր ձեռքբերելու նպատակով կատարել են ծախսեր՝ ակնկալելով 1 հեկտարի հաշվով 80,000 դրամ փոխհատուցում։ Իրականում շահառուները առնչություն չունենալով հողամասերի կադաստրային քարտեզագրման և ծածկագրերի տրամադրման գործընթացում՝ չեն կարողանալու ստանալ փոխհատուցում, արդյունքում խախտվելու են նրանց իրավունքները։

Ելնելով վերոգրյալից սույն նախագծով կատարվող փոփոխության արդյունքում բնակավայրի կամ համայնքի ղեկավարի կողմից տրվող տեղեկանքում կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում հնարավոր կլինի նշել վերջինիս գտնվելու վայրի նկարագրի վերաբերյալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա շահառուներին ծրագրի շրջանակներում ստանալ փոհատուցում։ Հարկ է նշել, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անշարժ գույքի միավորը համարվում է նույնականացված, եթե դիմումի մեջ նշված է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ հասցեն կամ անշարժ գույքի գտնվելու վայրի նկարագիրը՝ տվյալ միավորի նկատմամբ իրավունք ունեցող որևէ սուբյեկտի անվան (անվանման) հետ միաժամանակ, կամ դիմումի հետ ներկայացվել է անշարժ գույքի միավորի նշագրմամբ կադաստրային քարտեզի համապատասխան հատվածը:

Միաժամանակ, հաշվի առնելով հողօգտագործողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, նախագծով սահմանվող կարգավորումը կտարածվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, քանի որ շահառուները սեպտեմբերի 1-ից սկսած պայմանավորված բնակավայրերի բնակլիմայական պայմաններով կարող են դիմումները ներկայացրած լինել համայնք։

Ծրագրի նպատակներից է աշնանացան ցորենի ցանքատարածությունների ընդլայնման, մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները, ուստի սույն նախագծի ընդունումը կնպաստի ծրագրի նպատակային իրականացմանը։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն որոշմամբ սահմանվում է շահառուի կողմից Ծրագրի մասնակցության դիմումին կից ներկայացվող գյուղատնտեսական նշանակության հողը փաստացի օգտագործվելու վերաբերյալ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքում կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում՝ գտնվելու վայրի նկարագրի վերաբերյալ նշում կատարելու հնարավորություն։  

Որոշմամբ նախատեսված է նաև լրացվող դրույթին հետադարձ ուժ տալու հնարավորությունը։

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

 

5  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Սույն Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

6ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազում չի կանխատեսվում:

 

7 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կադաստրային ծածկագիր չունեցող հողամասերի վրա ցանք իրականացրած ծրագրի շահառուները փոխհատուցման հնարավություն կունենան, կպաշտպանվի նրանց իրավունքները և կավելանան ծրագրի շրջանակներում իրականացված աշն

  • Продолжительность

    09.03.2026 27.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 183

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: