Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» շարունակական կատարելագործման, ծրագրի կիրառման թիրախայնության բարձրացման և ոլորտային պետական քաղաքականությունների հետ դրա առավել համադրված իրականացման անհրաժեշտությամբ։

 

2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Գործող N 355-Լ որոշմամբ հաստատված Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը ներկայումս կիրառելի է տնտեսության տարբեր ոլորտներում՝ առանց տարածքային և ոլորտային բավարար թիրախավորման մեխանիզմների։ Մասնավորապես, հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման ծրագրերը ներկայումս չեն դիտարկվում որպես ծրագրի առանձին նպատակային ուղղություն և ինտեգրված չեն զբոսաշրջային կենտրոնների զարգացման պետական քաղաքականության իրականացման շրջանակում։ Այս պայմաններում սուբսիդավորման գործիքը չի ապահովում զբոսաշրջային կենտրոններում ներդրումային նախագծերի խթանման նպատակային ուղղորդում, չի նպաստում հյուրանոցային ֆոնդի համաչափ և որակական զարգացմանը, ինչպես նաև չի ստեղծում ներդրումային կանխատեսելի միջավայր այն տնտեսավարողների համար, որոնք իրականացնում են միջին և խոշորածավալ ծրագրեր զբոսաշրջային կենտրոններում։ Արդյունքում՝ պետական աջակցության և զբոսաշրջության ոլորտում իրականացվող քաղաքականության միջև բացակայում է գործառնական կապ, ինչը սահմանափակում է ծրագրի արդյունավետությունը տարածքային զարգացման և տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։

 

3. Կարգավորման առարկան և առաջարկվող լուծումները

·  Նոր նպատակային ուղղության սահմանում (5-րդ կետի 5-րդ ենթակետ)։ Ծրագրի շրջանակում որպես աջակցության ուղղություն է սահմանվում զբոսաշրջային կենտրոններում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցումը կամ վերակառուցումը։ Սույն կետը ձևակերպվել է 5-րդ կետի 2-րդ ենթակետի նույնական սկզբունքով՝ սահմանելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից։ Սույն ձևակերպմամբ հստակ տարանջատվում է շահառուի (ներդրում իրականացնող տնտեսավարողի) և կատարողի (կապալառուի) դերերը։ Սա երաշխավորում է, որ սուբսիդավորումը տրվում է ներդրողին, իսկ կապալառուն հանդես է գալիս որպես ծառայություն մատուցող, ինչն ապահովում է հարկային թափանցիկությունը։

·  Սուբսիդավորման պայմանների հստակեցում։  Հյուրանոցային նախագծերի համար սահմանվում է սուբսիդավորման չափ՝ դրամային վարկերի դեպքում 5%, արտարժութայինի դեպքում՝ 3%:

·  180-օրյա բացառություն (6-րդ կետի 11-րդ ենթակետի «ե» պարբերություն). Հաշվի առնելով, որ խոշոր հյուրանոցային նախագծերը կապիտալատար են և ունեն երկարատև շինարարական փուլ, սահմանվում է, որ 180-օրյա ժամկետանց պարտավորությունների հիմքով սուբսիդավորման դադարեցման կանոնը չի տարածվում այս ուղղության վրա։ Սա անհրաժեշտ է ներդրումային ռիսկերը նվազեցնելու համար այն փուլում, երբ օբյեկտը դեռևս եկամուտ չի գեներացնում։

·  Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում աջակցության սահմանափակում։ (D բաժին) սույն ծրագրի շրջանակում։ Նշված փոփոխությունը պայմանավորված է էներգետիկ ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանձնահատկություններով և աջակցության գործիքների ոլորտային, նպատակային կիրառման անհրաժեշտությամբ։ Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը հանդիսանում է կարգավորվող և ոլորտային քաղաքականությամբ ուղղորդվող գործունեություն, որի զարգացումն իրականացվում է էներգետիկայի ոլորտին բնորոշ առանձին ծրագրերի և կարգավորումների շրջանակում՝ հաշվի առնելով էներգահամակարգի տեխնիկական և տնտեսական հավասարակշռության ապահովման, արտադրական հզորությունների պլանավորման, ինչպես նաև փոխանցման և բաշխման ցանցերի թողունակության պահանջները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հիմնական միջոցների չհամակարգված ձեռքբերումը կարող է հանգեցնել պետական աջակցության գործիքների չհամակարգված կիրառման, ինչպես նաև նույն ներդրման նկատմամբ տարբեր ծրագրերով աջակցության համընկնման (կրկնակի խթանման) ռիսկի առաջացման։

 

4. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

·                     զբոսաշրջային կենտրոններում հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացման նպատակային խթանում և մասնավոր ներդրումների ուղղորդում Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականությամբ սահմանված առաջնահերթ ուղղություններով,

·                     արտադրողականության խթանման նպատակային ծրագրի և զբոսաշրջության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության միջև գործառնական և ինստիտուցիոնալ փոխկապակցության ամրապնդում, ինչպես նաև նպատակային ծրագրի կիրառման թիրախայնության, վարչարարական հստակության և կանխատեսելիության բարձրացում,

 

5. Նախագծի ֆինանսական գնահատական

Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը 2022–2025 թվականների ընթացքում ձևավորել է շուրջ 471 մլրդ դրամի կուտակային վարկային/լիզինգային պորտֆել։ Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի հաշվին սուբսիդավորման միջին տարեկան ծախսը կազմել է շուրջ 5–6 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ ծրագրի շրջանակում պետական աջակցության և ներգրավված մասնավոր ֆինանսական ռեսուրսների հարաբերակցությունը կազմել է միջինում 1։10։ Այս հարաբերակցությունը դիտարկվում է որպես ծրագրի ֆինանսական մոդելի ելակետային ցուցանիշ։

Ծրագրի վերլուծության արդյունքների հիման վրա արձանագրվում է, որ 2022–2025 թվականների ընթացքում արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման շրջանակում ձևավորվել է միջին տարեկան մոտ 100–120 մլրդ դրամի վարկային/լիզինգային հոսք, իսկ սուբսիդավորման գծով պետական բյուջեի միջին տարեկան ծախսը վերջին տարիներին կազմել է շուրջ 5–6 մլրդ դրամ, դրսևորելով կայուն դինամիկա։ Նշված ցուցանիշները դիտարկվում են որպես ծրագրի ֆինանսական բազային հիմք։

Թեև նախագծով սահմանվում է ծրագրի նոր նպատակային ուղղություն, որը կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, բյուջետային բեռի անկառավարելի աճի ռիսկը գնահատվում է սահմանափակ՝ հետևյալ գործոններով պայմանավորված

1)             Կառուցվածքային վերաբաշխման մոտեցման կիրառումՄասնավորապես սահմանափակվում է աջակցությունը էներգետիկայի առանձին ենթաոլորտներում (արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրություն), ինչը հնարավորություն է ստեղծում գործող ծրագրի ներսում առկա ֆինանսական ռեսուրսների նպատակային վերաբաշխման՝ առանց ծրագրի ընդհանուր ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության։

2)            Նոր ուղղության ծավալի գնահատումԾրագրի տվյալների համաձայն տարեկան ձևավորվող նոր վարկային/հոսքը կազմում է միջինում 100–120 մլրդ դրամ։ Նախագծով նախատեսվող աջակցությունը կիրառելի է միայն՝

·                     կառավարության կողմից հայտարարված 7 զբոսաշրջային կենտրոններում,

·                     բացառապես հյուրանոցային տնտեսության կառուցման կամ վերակառուցման ծրագրերի նկատմամբ,

·                     ոլորտային մասնագիտական եզրակացության առկայության դեպքում։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի և ոլորտային ներդրումային ծրագրերի վերջին տարիների տվյալների հիման վրա հյուրանոցային խոշոր ներդրումային նախագծերի միջին տարեկան ծավալը գնահատվում է սահմանափակ և նախատեսվում է ծրագրի ընդհանուր տարեկան պորտֆելի 3–5% ներգրավվածություն։ Մասնավորապես

 

Ցուցիչ

Գնահատում

Տարեկան ծրագրային հոսք

100–120 մլրդ դրամ

Զբոսաշրջային ուղղություն

3–5%

Կանխատեսվող պորտֆել

3–6 մլրդ դրամ/տարի

3)            Սուբսիդավորման բյուջեի տեսանկյունից բեռի հաշվարկՆախագծով սահմանվող սուբսիդավորման չափը՝

·                     դրամային վարկերի դեպքում՝ 5%,

·                     արտարժութային վարկերի դեպքում՝ 3%։

Ծրագրի կառուցվածքի հիման վրա միջին արդյունավետ սուբսիդավորման բեռը կազմում է մոտ 4–5% տարեկան։ Հետևաբար՝ 3–6 մլրդ դրամ ×~5% = 150–300 մլն դրամ տարեկան բյուջետային պարտավորություն։ Հարկմ է նշել, որ ծրագրի ներքո արևային կայանների մասով  2022-2025 թթ ընթացքում շուրջ 31 մլրդ ՀՀ դրամի չափով պետական աջակցություն է տրամադրվել սուբսիդավորման ձևով։ Ծրագրի կառուցվածքային փոփոխության արդյունքում նոր ուղղության մասով կանխատեսվում է տարեկան սուբսիդավորման ծախսի (5–6 մլրդ դրամ) ընդամենը 2.5–5% հավելյալ բեռի առաջացում։ Այս մակարդակը գտնվում է ծրագրի տարեկան տատանումների միջակայքում և չի փոխում ծրագրի ընդհանուր ծախսային պրոֆիլը։

4)            Պարտավորությունների ժամանակային բաշխումՀյուրանոցային ներդրումային ծրագրերը բնութագրվում են միջինում 24–36 ամսվա ներդրումային ցիկլով։ Սուբսիդավորման վճարումները սկսվում են՝

·                     վարկի փաստացի տրամադրումից հետո,

·                     և աճում են աստիճանաբար՝ նախագծի իրականացման փուլերին համընթաց։

Արդյունքում բյուջետային բեռը չի ձևավորվում մեկ տարվա ընթացքում ամբողջ ծավալով, այլ բաշխվում է մի քանի ֆինանսական տարիների վրա, ինչը ապահովում է պետական ծախսերի կանխատեսելի դինամիկա։

5)            Բանկային ֆիլտրի ազդեցությունԱջակցությունը տրամադրվում է միայն այն նախագծերին, որոնք.

·                     ստացել են ֆինանսական կազմակերպության վարկ գնահատում,

·                     ապահովում են վերադարձելիության բավարար մակարդակ,

·                     ունեն ներդրումային կենսունակություն։

Ծրագրի 2022–2025 թթ տվյալները ցույց են տալիս, որ բանկային նախնական գնահատումը հանդիսանում է հայտերի ծավալի բնական սահմանափակիչ, ինչի արդյունքում ծրագրի պահանջարկը չի ձևավորում անկառավարելի ֆինանսական պարտավորություններ։

6)           Ֆիսկալ ազդեցության գնահատումՀյուրանոցային ենթակառուցվածքների զարգացումը ստեղծում է երկարաժամկետ տնտեսական ակտիվություն՝

·                     ԱԱՀ հոսքեր ծառայությունների վաճառքից,

·                     եկամտային հարկ նոր աշխատատեղերից,

·                     շահութահարկ շահագործման փուլում։

Հաշվի առնելով ծրագրի 1։10 ներդրումային լծակային ազդեցությունը, պետական սուբսիդավորման յուրաքանչյուր 1 դրամը միջինում ակտիվացնում է շուրջ 10 դրամ մասնավոր ներդրում, ինչը նվազեցնում է պետական աջակցության զուտ ֆիսկալ ազդեցությունը միջնաժամկետ հեռանկարում։

7)            ՀՀ պետական բյուջեի վրա ազդեցությունը Վերոնշյալ հաշվարկների հիման վրա կանխատեսվում է, որ.

·                     տարեկան լրացուցիչ սուբսիդավորման բեռը կկազմի 150–300 մլն դրամ,

·                     ինչը համարժեք է ծրագրի գործող ծախսերի մինչև 5%-ին,

·                     և իրականացվում է գործող բյուջետային հատկացումների շրջանակում։

Նախագիծը չի ստեղծում պետական բյուջեի կայունության համար էական ռիսկեր և ապահովում է պետական աջակցության ուղղորդում առավել նպատակային՝ դեպի զբոսաշրջային կենտրոններում ներդրումային ակտիվության խթանման ոլորտ։

 

6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վրա ազդեցությունը

Հաշվի առնելով արտադրողականության խթանման նպատակային ծրագրի 2022–2025 թվականների կուտակային ֆինանսական ցուցանիշները և միջին տարեկան մոտ 100–120 մլրդ դրամի վարկային/լիզինգային հոսքը՝ կանխատեսվում է, որ Վերոնշյալ հաշվարկների հիման վրա կանխատեսվում է, որ.

·                     տարեկան լրացուցիչ սուբսիդավորման բեռը կկազմի 150–300 մլն դրամ,

·                     ինչը համարժեք է ծրագրի գործող ծախսերի մինչև 5%-ին,

·                     և իրականացվում է գործող բյուջետային հատկացումների շրջանակում։

Նախագիծը չի ստեղծում պետական բյուջեի կայունության համար էական ռիսկեր և ապահովում է պետական աջակցության առավել նպատակային ուղղորդում դեպի զբոսաշրջային կենտրոններում ներդրումային ակտիվության խթանում։

Միաժամանակ, նշված ծախսերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կունենան փոխհատուցվող բնույթ՝ զբոսաշրջային կենտրոններում տնտեսական ակտիվության աճի, ծառայությունների շրջանառության ընդլայնման, զբաղվածության բարձրացման և հարկային մուտքերի ավելացման արդյունքում, ինչի շնորհիվ ծրագրի շրջանակում սուբսիդավորված գումարները կվերադառնան պետական բյուջե՝ տնտեսական աճի մուլտիպլիկատիվ ազդեցության միջոցով։

 

7.       Նախագիծը մշակող մարմինները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

8. Կապը ռազմավարական և ոլորտային փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական քաղաքականության իրականացման շրջանակում զբոսաշրջային կենտրոնների զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման և մասնավոր ներդրումների խթանման նպատակներից, Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 30-Լ որոշմամբ հաստատված Զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի դրույթներից։

Միաժամանակ, համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021–2026 թվականների գործունեության ծրագրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ին։

 

  • Продолжительность

    09.03.2026 26.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Авиация, Энергетика и природные ресурсы, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 240

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: