Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ __ 20__ թվականի N ___Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
42 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Lusine Kocharyan 28.06.2018 19:43:29 | Որոշման նախագծի 1 կետի 2 ) ենթակետի թ. պարբերության 5 ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ ՛՛5) դրական քսուկով թոքային տուբերկուլոզ, իսկ նորածնային, վաղ մանկական և նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելու համար հակացուցում են հանդիսանում նաև բացասական քսուկով թոքային տուբերկուլոզը և արտաթոքային տուբերկուլոզը: Որոշման նախագծի 1 կետի 2 ) ենթակետի է. պարբերությամբ փոփոխության ենթակա 8 կետում կետիկները փոխարինել թվային համարակալմամբ, ինչպես նաև փոխել Որոշման նախագծի վերջին հինգ կետերի համարակալումն այսպես.եթե 1 կետի 1 ) ենթակետը վերաբերում է նախաբանին, 2 ) ենթակետը Հավելված 1 ին, ապա Նախագծի վերջին 5 կետերում 1, 3, 1, 2 համարակալված կետերը, որոնք վերաբերում են մնացած հավելվածներին հաջորդաբար կհամարակալվեն որպես 3 ), 4), 5) 6) ենթակետեր, իսկ ամենավերջին կետը կլինի նախագծի 2 կետը: | ||
2 | Sevani bk 28.06.2018 22:17:12 | Հստակեցնել նախադպրոցական մսուր մանկապարտեզների աշխատողների՝մանկավարժ,դայակ ,դաստիարակ,ոստիկանների պարտադիր բժշկական զննության անցկացման ծավալները և վճարման կարգը(հստակ՝վճարովի և անվճար) ցանկալի է նաև գնային առաջարկ հանրապետության բոլոր բժշկական կազմակերպությունների համար | ||
3 | Անահիտ Ղարիբյան 28.06.2018 22:28:49 | Լինելով մանրէաբան խնդրում եմ մանրամասնեք կոնկրետ սալմոնելլա,որովայնային տիֆ հիվանդությունների դեպքում մեկ բացասական պատասխանը հիմք է կնիքի համար | ||
4 | Մուշեղ Դավթյան 28.06.2018 23:11:00 | Իհարկե կասկած չկա ներկայացվող նախագծի օգտակարության և կարևորության մեջ, սակայն այս առաջարկը մի փաքր այլ բնույթ է կրում։ Հարգելի առողջապահության նախարարություն։ Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների առողջական վիճակը ձեզ համար մեծ կարևորություն է ներկայացնում։ Առաջարկում եմ դիտարկել պարտադիր բժշկական ապահովագրության հիմնահարցը։ Իմ կարծիքով, ցանկացած աշխատող քաղաքացի, անկախ աշխատանքի բնույթից, պարտավոր է ունենալ առողջական քարտ և պարբերաբար անցնի հետազոտություններ՝ ըստ իր ընտրության, որը պետք է վճարվի գործատուի կողմից, կամ կիրառվի առողջապահական ապահովագրության մշակույթը ոչ միայն քաղծառայողների, պետական աշխատողների կամ հանրային սպասարկողների, այլ բոլոր աշխատողներին պետք է տրվի նման հնարավորություններ։ | ||
5 | susanna aghayan 29.06.2018 12:40:10 | Արգելվում է արյունը վերցնել երակից ; նախադասությունը հանվի | ||
6 | Արմենուհի Վարդանյան 29.06.2018 15:38:54 | Իսկ չեք կարծում, որ հանրային սննդի կազմակերպության աշխատակիցները պետք է տարանջատվեն, թե այս ոլորտում պարտադիր պետք է բոլոր աշխատակիցները անցնեն բուժզննում: | ||
7 | Մարգարիտ Խաչատրյան 30.06.2018 17:12:35 | Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև հոգեկան առողջությանը՝ հատկապես կրթության ոլորտում:Շնորհակալությհուն | ||
8 | Արուսյակ Նալբանդյան 06.07.2018 13:20:03 | Անհրաժեշտ եմ համարում կառավարության որոշման մեջ <<Պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն անցկացվում է..>> բառերից հետո ավելացնել <<տվյալ տարածաշրջանում տեղակայված>> բառերը,քանի որ շատ հաճախ գործատուն որոշում և անցկացնում է պարբերական բժշկական զննությունը իր կողմից նախընտրելի բժշկական կազմակերպությունում, ինչը կասկածելի է արդյոք զննությունը կազմակերպվել և անցկացվել է որոշման պահանջներին համապատասխան, թե ուղղակի կատարվել է ուղղորդում դեպի այդ բժշկական հաստատությունը: |