<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «զինծառայողի» բառից հետո լրացնել «՝ սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով կամ» բառերը, իսկ «մասում նշված դեպքում» բառերը փոխարինել «մասով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունում «քաղաքացիներին» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն քաղաքացու, որին նպատակային ուսումնառության համար տրված տարկետումը դադարեցվել է քաղաքացու առողջական վիճակի պատճառով» բառերը.
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի.
1) 2-րդ մասում՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«2) որոշում է կայացնում՝
ա. սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, իսկ սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում` կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու մասին.
բ. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին.
գ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ և սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.».
բ. 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ա. մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը.».
2) 3-րդ մասում ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետը.
3) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կամ 3-րդ մասի և սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատում և սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ և սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կամ 6-րդ մասերով սահմանված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով` սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի՝
1) չորրորդ նախադասությունում «12 ամիս ժամկետով» բառերը փոխարինել «12 ամիս կամ 6 ամիս ժամկետով, կամ սույն օրենքի 19.1-ին հոդվածով սահմանված» բառերը.
2) վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված մեկ ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին հիմնական արձակուրդ չի տրվում:»:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «պատիժ կրող» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի պահանջների խախտմամբ զորակոչված» բառերը, «դատավճռի» բառից հետո լրացնել «, կամ զորակոչի որոշումն անվավեր ճանաչելու» բառերը, իսկ «ազատվելուց» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու սահմանափակումը վերանալուց» բառերը:
Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«3) պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները, ինչպես նաև իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:»:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «ուսումնառության և (կամ)» բառերը փոխարինել «հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելուց հրաժարվելու, կամ ուսումնառության կամ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հաստատություն» բառից հետո լրացնել «ընդունվելիս» բառը:
Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «օրը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով կնքված պայմանագրերի» բառերը.
2) 4-րդ կետից հետո լրացնել 4.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողին մեկ օրացուցային տարվա ընթացքում թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ կամ դրանց ածանցյալ) գործածելու համար առնվազն երկու անգամ կամ այլ կարգապահական իրավախախտումների համար առնվազն հինգ անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերում՝ պայմանագրային զինվորական ծառայությունը դադարեցնելու հրամանն ուժի մեջ մտնելու օրը.»:
Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածի.
1) 3-րդ մասում՝
ա. «Ավագ հրամանատարական կամ» և «միջին հրամանատարական կամ» բառերից հետո լրացնել ««գնդապետ» կոչումային դասակարգմամբ» բառերը,
բ. լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
««Փոխգնդապետ» կամ «մայոր» կոչումային դասակարգումով ավագ սպայական խմբերի զինվորական պաշտոնի կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է «կապիտան» կոչումային դասակարգմամբ կրտսեր սպայական խմբի զինվորական պաշտոն կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի «փոխգնդապետ» կամ «մայոր» կոչումային դասակարգումով ավագ սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:».
2) 6-րդ մասի՝
ա. 3-րդ կետում «պաշտոնի» բառից հետո լրացնել «, իսկ այդպիսի թափուր զինվորական պաշտոն առկա չլինելու դեպքում արձակվում է պայմանագրային զինվորական ծառայությունից» բառերը.
բ. 6-րդ կետում «զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում` նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի» բառերը փոխարինել «` նախկինում զբաղեցրած զինվորական պաշտոնին հավասար կամ բարձր, կամ իր համաձայնությամբ՝ ցածր զինվորական պաշտոնի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «1 ամսից ոչ ավելի» բառերը փոխարինել «մինչև բուժման ավարտի հաջորդ օրը» բառերով:
Հոդված 12. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում «երկու մասով» բառերը փոխարինել «երեք մասերով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի՝
ա. 5-րդ կետում «համապատասխանող» բառից հետո լրացնել «բարձր կամ հավասար կամ ցածր» բառերը.
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«6) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով կամ 1.1-ին մասով նախատեսված կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող բարձր կամ հավասար կամ ցածր թափուր զինվորական պաշտոնի, կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն և չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ, կամ եթե պայմանագրի ժամկետը լրանալու օրվա դրությամբ վերացված չէ զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը կամ պաշտոնավարման կասեցումը, կամ դադարեցված չէ զինծառայողի նկատմամբ հայտարարված հետախուզումը.».
գ. 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1) պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն չտրվելու դեպքում՝ եթե առկա չէ այդպիսի թույլտվություն չպահանջող թափուր զինվորական պաշտոն.».
դ. 10-րդ կետում «զրկվելիս» բառից հետո լրացնել «կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելք սահմանվելու դեպքում» բառերը.
2) 4-րդ մասում «դեպքում» բառը փոխարինել «կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 14. Օրենքի 63-րդ հոդվածի՝
1) 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերը.
2) 2-րդ մասում առաջին «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերը, իսկ երկրորդ «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կապակցությամբ պարտադիր» բառերը.
3) 7-րդ մասի առաջին նախադասությունում «նոր» բառը փոխարինել «հերթական» բառով:
Հոդված 15. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասի երկրորդ նախադասությունում «պայմանները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման գումարը բնակարանային ապահովության շրջանակներում այլ նպատակային ծախսերի (վերանորոգում, կահավորում) կատարմանն ուղղելու դեպքերը» բառերով:
Հոդված 16. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 1-ին կետում «միջոցառումներին» բառը փոխարինել «զինվորական վարժանքներին (հրամանատարաշտաբային կամ շտաբային զինվորական մարզումներ) կամ զորավարժություններին (զորախաղերին)» բառերով.
2) 4-րդ ենթակետում «1-ին մասերի դրույթները» բառերից հետո լրացնել «, պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 61-րդ հոդվածի 18-րդ մասի դրույթները» բառերը:
Հոդված 17.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
-
Продолжительность
02.03.2026 17.03.2026 -
Тип
Закон
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
-
Test
Просмотры 295
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .