«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքացուն նպատակային ուսումնառության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու համար (այսուհետ նաև՝ «Պատիվ ունեմ» ծրագիր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կարգի 7-րդ կետով սահմանված է, որ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման իրավունք են ստանում ընդունելության քննությունների համար սահմանված դրական միավոր հավաքած այն քաղաքացիները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը կամ ովքեր հավաքել են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 81-րդ կետի համաձայն բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված այն քաղաքացիները, ովքեր հավաքել են ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը: Վերջին հինգ տարիների «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառություն անցնելու համար դիմում ներկայացրած անձանց քանակական վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ աստիճանաբար տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողների թվի նվազում, որը մեծապես պայմանավորված է դիմումատուների կողմից անհրաժեշտ միավորները չհավաքելու հանգամանքով, ընդ որում, մեծ թիվ են կազմում 60-ից մինչև 75 տոկոս միջակայքով միավոր հավաքածները: Միաժամանակ, գործընթացի վրա ազդեցություն է ունեցել նաև ՀՀ կառավարության 23.03.2023թ. N 383-Ն որոշումը, որը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով տարկետման հնարավորություն է սահմանել բարձր միավորներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված սովորողների համար: Արդյունքում՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով «Պատիվ ունեմ» ծրագրով հատկացված 350 տեղերի վրա ընդունված քաղաքացիների թիվն աստիճանաբար նվազում է՝ չապահովելով այդ տեղերի ամբողջական համալրումը, որն էլ իր ազդեցությունն է թողնում ուսումնառության ավարտից և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո սահմանված կարգով համապատասխան սպայական պաշտոնների համալրման գործընթացի վրա: Այդ նպատակով, առաջարկվում է համապատասխան նվազագույն միավորների շեմն իջեցնել 10 տոկոսով:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է քաղաքացուն նպատակային ուսումնառության շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության (ուսումնառության) անհրաժեշտ նվազագույն միավորների շեմն իջեցնել 10 տոկոսով:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 1-ին և 9-րդ կետերի պահանջների, ի դեմս՝ Կառավարության կողմից պայմանագրային զինվորական ծառայության աճի ձգտման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացման:
-
Продолжительность
02.03.2026 17.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
-
Test
Просмотры 385
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .